481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ն մեծապես կարևորում է ԵԽ–ի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում. Նախագահ
17:29
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում, հայտարարել է Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնեցին, Հանրապետության Նախագահի մամուլի գրասենյակից, Սարգսյանն ավելացրել է, որ թեպետ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել և՛ որպես ԵԽ անդամ-պետություն՝ ՀՀ պարտավորությունների, և՛ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, այդուհանդերձ, դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու, և մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները:

Նախագահն  ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ։

Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ: Նա գոհունակությամբ է խոսել Երևանում երեկ և այսօր կայացած իր պաշտոնական հանդիպումների մասին, նշելով, որ իր գնահատմամբ, ինչպես հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փոխգործակցությունը գերազանց են, և անհրաժեշտ է այսուհետ ևս հետևողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարևոր և առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Դիդիե Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, ինչպես նաև ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների և անձամբ պարոն Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցության օրակարգին, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դիդիե Ռեյնդերսն այս համատեքստում ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստակամ է և հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Դիդիե Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի և նաև ԵԽ նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:–0–
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: