487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի վերաբերյալ ԵԽԽՎ–ի ընդունած հայտարարությունն աննախադեպ երևույթ է. Նաղդալյան
16:55
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի վերաբերյալ ԵԽԽՎ–ի ընդունած հայտարարությունն այդքան քվեների թվով աննախադեպ է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Ստրասբուրգում էր ապրիլի 19-25–ը, որտեղ մասնակցում էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։ Նիստի շրջանակում ԵԽԽՎ–ն ապրիլի 23–ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն ընդունեց։ Ֆրանսիացի պատվիրակի, ԵԽԽՎ փոխմախագահ Ռենե Ռուկեի ներկայացրած փաստաթղթին կողմ քվեարկեց 171 պատգամավոր։

«Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին ավելի քան 40 երկրների  170–ից ավել խորհրդարանականներ (318–ից` խմբ.), բացառությամբ Թուրքիայի և նրան մոտ պետությունների, ինչը բացառիկ և աննախադեպ է ԵԽԽՎ–ի պատմության մեջ»,– ասաց Նաղդալյանը։

Նա շնորհակալություն հայտնեց արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և հայկական համայնքների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի, ինչպես նաև ԵԽԽՎ գործընկերներին` դրսևորած համերաշխության համար։

Փոխխոսնակը կարևորեց այն փաստը, որ հայտարարության տակ ստորագրել են ոչ միայն այն երկրների ներկայացուցիչները, ովքեր արդեն գիտեին և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն պետությունները, որոնք ավելի վաղ հստակ դիրքորոշում այդ հարցով չէին հայտնել։

«Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը կընդգրկվի այդ երկրների օրակարգում»,– ասաց Նաղդալյանը։

Նա հայտնեց նաև, որ ԵԽԽՎ–ի նստաշրջանի նիստերի օրերին անցկացվել են տարբեր միջոցառումներ` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թուրքական պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացվել են խորհրդանշական «անմոռուկներ», անցկացվել է 1915 թվականի համաշխարհային մամուլի առաջին էջերի և պաստառների ցուցահանդես։

ԵԽԽՎ խորհրդարանականները նաև դրական են արձագանքել լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Նիստի ընթացքում բոլորը ոտքի են կանգնել, բացի թուրք խորհրդանականներից, և դա նույնպես ԵԽԽՎ–ի դիրքորոշումն է, որը վկայում է Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման մասին»,– ասաց Նաղդալյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ թուրքական պատվիրակությունից միայն մի պատգամավոր է համերաշխություն արտահայտել և կանգնել լռության րոպեին, սակայն նրա գործընկերները քննադատել են նրան այդ քայլի համար։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: