478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը բարձր է գնահատում ԵԺԿ-ի գործունեությունն` ուղղված ժողովրդավարության բարձրագույն արժեքների տարածմանը
21:51
25 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել ԵԺԿ-ի գործունեությունը՝ ուղղված մարդասիրության և ժողովրդավարության բարձրագույն արժեքների սատարմանն ու տարածմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԺԿ-ի և անձամբ պարոն Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում:

Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Թուրքիային «ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և  նման կերպով աջակցել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը:

ՀՀ նախագահը երախտագիտությամբ է նշել նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թ.-ի մարտի 3-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, որով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին ու սկզբունքներին իր հավատարմությունը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մարտի 3–ին Բրյուսելում ընդունել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևը, որով ԵԺԿ–ն դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ.–ին։ Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողություններն են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:

Սարգսյանը բարձր է գնահատել մեկ ամիս առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը և քաջալերեց նրանց ու ԵՄ կառույցներին՝ նպաստելու այդ հանցագործության ճանաչմանը:

Սարգսյանի խոսքերով` այս բոլոր քայլերը և այն երկրների արձագանքները, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխանություն են կազմում, Նախագահի խոսքով, իրենց գնահատելի ներդրումն ունեցան և մեծ ազդակ հաղորդեցին անցյալ դարասկզբին իրականացված հանցագործության ճանաչման ու դատապարտման գործին:

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևան այցելելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակցության հրավերի համար:

Նա ընդգծել է, որ իր համար ապրիլի 24-ի հիշատակի արարողությունը չափազանց հուզիչ էր: ԵԺԿ նախագահը նշել է, թե երեկ նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում և այժմ ցանկանում է նույնը կրկնել՝ իր համար անչափ կարևոր է հիշողությունը, բայց նույնքան կարևոր է հաջորդ քայլը՝ հաշտեցումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ԵԺԿ նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարին, ինչպես նաև առաջիկայում Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպական ժողովրդական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև ձևավորված սերտ համագործակցության մասին:

Հայկական երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» 2012 թ.-ի փետրվարի 10 –ին Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդի կարգավիճակ են ստացել: ԵԺԿ-ն ներկայացված է ԵՄ-ի բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև ԵԽ-ում:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: