486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի և Գերմանիայի նախագահների հայտարարությունները
18:51
25 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Անկարան քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունները, որոնք արտահայտվել են 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունների մեջ, որոնք հրապարակվել են ուրբաթ:

Հինգշաբթի Գաուկը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչների դեմ կատարված հանցագործությունները ցեղասպանություն է անվանել և ընդգծել, որ Գերմանիան ևս կապ ունի այդ չարագործությունների հետ։ Օբամայի խոսքերով, ով չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը «XX դարի առաջին զանգվածային սպանությունն է»:

«Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին մեղադրել այդ հանցագործության մեջ, որը նա չի կատարել: Գերմանիայի թուրքական հասարակության հարյուր հազարավոր ներկայացուցիչներ չեն լռի Թուրքիայի ժողովրդին մեղադրելու նման փորձի կապակցությամբ, որը երբեք չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Գերմանիայում բնակվում է աշխարհի խոշորագույն թուրքական համայնքը` մոտ 3 մլն մարդ:

«Մենք դատապարտում ենք 1915 թ.-ի իրադարձությունների մասին ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը և հերքում դրանց իրավաբանական գնահատականի նկատմամբ ցուցաբերվող ցանկացած խտրական և կանխակալ մոտեցում»,- նշվում է Օբամայի հայտարարության կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։