478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շնորհակալ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման համար. ԱԳՆ
18:49
25 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ Պետդումայի ընդունած հայտարարությունը` շնորհակալություն հայտնելով մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար:

Նա հիշեցրել է, որ ինչպես ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, Հայոց ցեղասպանությունը եղբայրական Ռուսաստանում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ և ողբերգություն։

«‪Ռուսաստանը‬` ‪‎Ֆրանսիայի‬ և ‪Մեծ Բրիտանիայի‬ հետ միասին, դեռևս 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով այն հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»,- մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նրա խոսքերով` Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման 1995թ. և 2005թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն՝ ‪‎ապրիլի24‬-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր:

«Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է», - նշել է Նալբանդյանը:

Նա ավելացրել է, որ այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը,‪ Անկարան‬ ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում՝ հակադրվելով միջազգային հանրությանը։

«Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև», - նշել է ՀՀ արտգործնախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: