486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է Ռուսաստանի դիրքորոշումը
22:09
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ–ն ուրբաթ հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել է ռուս քաղաքական գործիչների` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշումը։

Նախօրեին «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված խոսքում Պուտինը 2015 թվականի ապրիլի 24-ն անվանել է «տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության հետ»։

«Մենք դատապարտում և հերքում ենք այն, որ անտեսելով մեր կոչերը` ՌԴ նախագահը 1915 թվականի դեպքերը որակեց ցեղասպանություն։ Քաղաքական նման հայտարարություններն իրավական ուժ չունեն։ Դուման, որը 1995 թվականից ի վեր յուրաքանչյուր տասը տարին մեկ քաղաքական հայտարարություն է ընդունում հայկական պահանջների օգտին, չի փոխել ավանդույթը և նոր հայտարարություն է ընդունել, որը մենք նույնպես դատապարտում ենք։,– նշված է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Թուրքիան հորդորում է Ռուսաստանին ազդեցություն գործել Հայաստանի վրա, որպեսզի նա «դրական պատասխան տա Անկարայի` խաղաղության և բարեկամության կոչին»,– նշված է փաստաթղում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ Պուտինի այցը Հայաստանը չի կարող ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների, մասնավորապես` «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վրա։ Պեսկովի խոսքով` ՌԴ–ն և Թուրքիան սերտ գործընկերային հարաբերություններ ունեն, որոնք հենված են փոխշահավետ տնտեսական ամուր համագործակցության վրա։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։