486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
20:33
24 Ապրիլի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ողջ հայ ժողովուրդը, բոլոր հայերն աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը», – նշվում է ուղերձում։

ԼՂՀ նախագահը նշել է, որ այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հնչող զանգերն ազդարարում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, և ամեն մի ղողանջի հետ նորոգվում են մեր 100-ամյա ցավն ու մորմոքը։

«Մեր ազգի հիշողության մեջ 1915-ի վերքերը չեն սպիացել և չեն էլ կարող սպիանալ, քանի դեռ 20-րդ դարասկզբին աշխարհի աչքի առջև Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հրեշավոր ոճրագործությունը չի ստացել արժանի գնահատական, քանի դեռ այդ հանցավոր քաղաքականությունը շարունակվում է նաև մեր օրերում` ամեն անգամ ստանալով նոր կերպարանք ու նոր անուն»,  – ասել է Սահակյանը։

«Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան և ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի: Նրանք հետագայում դարձան այդ երկրների արժանի քաղաքացիներ` նշանակալի ներդրում ունենալով իրենց երկրորդ հայրենիքի զարգացման գործում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դեմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զորակցություն հայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը», – նշել է ԼՂՀ նախագահը։

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը, որ աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից է, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսել է շատ արհավիրքներ, տարել անասելի զրկանքներ ու դիմակայել անհամար փորձությունների, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը և ամեն անգամ դարձել է ավելի ամուր, ուժեղ ու իմաստուն։

«Ցեղասպանության ենթարկվելով և կորցնելով գրեթե ամեն ինչ` հայն աչքի լույսի պես պահել ու փայփայել է իր հավատքն ու լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը: Եվ դա օգնել է մեզ տարիներ հետո կերտել փառավոր հաղթանակներ և վերականգնել հայոց անկախ պետականությունը», – ասել է Սահակյանը։

«Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը և հայրենանվեր Սփյուռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կյանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի հավերժության ճանապարհն է, արդարության ու լույսի հաղթանակի ճանապարհը», – նշվում է ուղերձում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: