478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Տարասով. «Ի հեճուկս Անկարայի քարոզչության` նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը»
18:48
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ի հեճուկս Անկարայի քարոզչության` նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Անկարայից իրարամերժ հայտարարություններ են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ... Իրենց ուղերձներում նրանք նույնիսկ իբր ցավակցում են հայերին։ Սակայն դրանք ոչ անկեղծ քայլեր են, և դրանք չեն ազդում համաշխարհային հանրության վրա»,– նշեց Տարասովը։

Նրա խոսքով` ի պատասխան` նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, և թուրքական ղեկավարությունը ստիպված հետ է կանչում իր դեսպաններին այդ երկրներից։

«Այսօր թուրքական քարոզչամեքենան անհաջողության է մատնվել։ Դեռ 10 տարի առաջ Թուրքիայի քաղաքականությունը կարելի էր գնահատել պանթուրքիզմի տեսանկյունից։ Սակայն այսօր, անկասկած, Երևանն առաջատար դիրքում է, և նա կթելադրի այսպես կոչված «հայկական հարցի» կարգավորման պայմանները»,– ասաց փորձագետը։

Տարասովն ավելացրեց, որ որոշ կանխատեսումներով` Թուրքիան ստիպված կլինի համաձայնություն ու փոխզիջում գտնել Երևանի հետ։

«2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում արձանագրություններ ստորագրելով, բայց դրանք չվավերացնելով` Թուրքիան շատ լուրջ մարտավարական սխալ գործեց։ Հայաստանն այդ ժամանակ ռիսկային քայլի դիմեց։ Եթե Թուրքիան ու Հայաստանը բացեին սահմանները և համատեղ քննարկումներ անցկացնեին 1915 թվականի իրադարձությունների հետազոտման շուրջ, ապա այդ իրադարձությունների 100-րդ տարելիցին միջազգային մասշտաբի նման արձագանք կարող էր և չլինել, և կարող էր ստացվել այնպես, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր որևէ համաձայնեցված հայտարարություն անեին»,– ասեց Տարասովը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

Իսկ 2015 թվականի հունվարի 16–ին Սարգսյանը հետ է կանչել արձանագրությունները խորհրդարանից։ -0-

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։