483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունը շուտով կճանաչի ողջ աշխարհը, վստահ է Քիմ Քարդաշյանը
18:12
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Twitter–ի իր էջում գրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ողջ աշխարհը ճանաչի այդ փաստը։

«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Հպարտ եմ, որ կարող եմ ասել` եղել եմ Հայաստանում, տեսել հուշակոթողներն ու մարդկանց, որոնք ողջ են մնացել։ Հպարտ եմ նրանով, թե որքան ուժեղ են հայերը։ Տխուր եմ, որ 100 տարի անց բոլորը չէ, որ ճանաչել են այն փաստը, որ սպանվել է 1,5 մլն մարդ», – գրել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ հպարտ է տեղի ունեցող փոփոխություններով և նրանով, որ արդեն շատերն են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

«Մենք չենք հանձնվի, շուտով դա կճանաչեն բոլորը», – գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանի ուղերձն ավարտվում է #NeverForget #ProudArmenian հեշթեգերով։

Ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի և ֆոտոմոդել հայազգի Քիմ Քարդաշյանը ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, փոքրիկ դստեր` Նորթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ ապրիլի 8–13–ն այցելել էր Երևան։ Այցի առիթը 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն է։ Քարդաշյանները նաև նկարահանել են «Քարդաշյանների ընտանիք» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։

Հայաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում ապրիլի 24–ին նշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Հիմնական միջոցառումներն անցկացվել են առավոտյան Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում Հայաստանի գերագույն ղեկավարության և տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, այդ թվում` խորհրդարանների, կառավարությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և դեսպանների մասնակցությամբ։ Արարողությանը հրավիրված էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։