486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ. Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը
21:14
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ընդամենը մի քանի ժամ է մնացել մինչև խորհրդանշական տարեթիվը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այս տարի նշվում է հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական իրադարձության 100–րդ տարելիցը։ Այս օրերին, երբ մեկ դար առաջ իրագործված հանցագործությունը քննարկման նյութ է ողջ աշխարհում, անմասն չեն մնացել և թուրք փորձագետները, որոնց համար այդ հարցը, նախևառաջ, համամարդկային խնդիր է։

Այսպես, խոսելով Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ և Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը հայտարարեց, որ պաշտոնական Անկարան պարտավոր է դա անել։ Ավելին, ըստ նրա, Թուրքիան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի այդ սարսափելի հանցագործության զոհերի ժառանգներից։ «Հայոց ցեղասպանության խնդիրը ոչ միայն քաղաքական է կամ իրավական, դա համալիր խնդիր է, որն ընդգրկում է բոլոր թվարկած կողմերը»,– ասաց թուրք իրավապաշտպանը։

Հայ հասարակությանը հետաքրքրող մեկ այլ կարևոր հարցն է` ինչպե՞ս թուրքական պետության դիրքորոշման վրա կազդի տարբեր երկրներում վերջին ժամանակներում Ցեղասպանության ճանաչումը, որոնց խորհրդարանները դատապարտել են այդ հանցագործությունը և կոչ են արել Թուրքիային հրաժարվել ժխտողական քաղաքականությունից։

Յուսուֆ Ալաթաշի կարծիքով` հատուկ նշանակություն չունի, թե ինչպես են վարվում մյուս պետությունները, կարևոր է, որ Թուրքիան անի դա։ «Նա պետք է ճանաչի ցեղասպանությունը` ելնելով իր ներքին համոզմունքներից, և Թուրքիան ունի այդ հնարավորությունները։ Թուրքիան պետք է լուրջ քայլեր անի տվյալ ուղղությամբ` առանց որևէ նախապայմանի և ավելորդ բարդություններ ստեղծելու»,– նշեց նա։

Հայ և թուրք իրավապաշտպանների հռչակագիրը

Հինգշաբթի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան և Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամն ընդունեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող համատեղ հռչակագիր։

Հռչակագիրը կոչ է անում Թուրքիային պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության ցեղասպանության կազմակերպման և իրականացման պատասխանատվությունը, վերջ դնել ժխտողականության քաղաքականությանը և փոխհատուցել զոհերի ժառանգների և ամբողջ հայկական համայնքի վնասները։ Փաստաթղթում նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը կնպաստի հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմանը։

Թուրքական հասարակությունը և Ցեղասպանությունը

Թուրք փորձագետ, Հրանտ Դինքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Չենգիզ Աքթարը լրագրողներին ասաց, որ վերջին տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ դինամիկ գործընթացներ են նկատվում, իսկ թուրքական հասարակությունը շատ է փոխել այս ընթացքում իր հայացքները 1915 թվականի պատմական փաստերի շուրջ։

«Թուրք հասարակությունն այլևս միասնական չէ իր հայացքներում, այլ, հակառակը, բաժանված է բազմաթիվ մասերի։ «Գոյություն ունի պաշտոնական Թուրքիայի և բոլորովին այլ հայացքներ ունեցող շատ այլ խմբերի, երիտասարդության, ակտիվիստների դիրքորոշումը»,– ավելացրեց Աքթարը։

Թուրք փորձագետները միասնական են մի հարցում` Թուրքիայում կան մարդիկ, ովքեր, ի հակառակ պաշտոնական Անկարայի, չեն ժխտում Ցեղասպանության փաստը։ Ավելին` նրանք կիսում են հայ ժողովրդի ցավը և դատապարտում են Ցեղասպանությունը։ Փորձագետները հույս հայտնեցին, որ առաջիկայում երկրների հարաբերությունները կկարգավորվեն։

Ի տարբերություն թուրք գործընկերների լավատեսության` հայ փորձագետները չեն հավատում, որ հայ–թուրքական հարաբերություններում առաջիկայում որևէ լուրջ փոփոխություն կլինի։

Այսպես, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` որպես քաղաքագետ, առաջիկա տարիներին կտրուկ փոփոխություններ չի ակնկալում հայ–թուրքական հարաբերություններում, և պատճառ չի տեսնում, որ դրանք պետք է լինեն, բայց հասարակությունում այդ փոփոխությունները կշարունակվեն և վաղ թե ուշ կազդեն Թուրքիայի կառավարության դիրքորոշման վրա։ 

Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ Ցեղասպանության հարցը, նախևառաջ, անդրադառնում է մարդու իրավունքներին։ «Ելնելով դրանից` անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն ճանաչել ցեղասպանությունը, այլ նաև որոշակի գործողություններ իրականացնել մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունները կանխելու համար»,– նշեց Կիրակոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։