481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Հայոց ցեղասպանության մասին. Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել
20:22
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի հանդիպեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցների հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա համաժողովն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել»,– ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա, թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է:

«Մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի դահիճներին: Այն դահիճներին, ովքեր հետագայում ստացան հենց թուրքական դատարանի դատավճիռը: Մենք ոչ մի բարի գործ և չար գործ չենք մոռացել»,– ասաց Աբրահամյանը։

«Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայերը զանգվածաբար կրում են ոչ հայկական ազգանուններ: Պատճառը մեկն է և շատ պարզ: Վախը: Նույնիսկ մեր օրերում մարդիկ վախենում են վերականգնել իրենց իսկական հայկական անուններն ու ազգանունները»,– ասաց Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետը միաժամանակ խոստովանեց, որ Թուրքիայում կա լուրջ տեղաշարժ: «Այսօր այնտեղ տպագրվում են գրքեր և հոդվածներ հայերի ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ: Ընդամենը տասը տարի առաջ նման հրապարակումները պարզապես անհնար էին: Սա թեև փոքր, բայց առաջընթաց է: Այդ երկրի ոչ թուրք քաղաքացիներն ավելի բաց ու համարձակ են սկսել խոսել իրենց էթնիկ պատկանելության և իրավունքների մասին: Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի լայն շերտեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են առերեսվել սեփական պատմության՝ այդ թվում և նրա սև էջերի հետ»,– ասաց նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Ավստրիայի, Չիլիի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: