486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հասնի իր պատմական հողերի վերադարձին. Ստերլիգով
17:30
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է հասնի իր պատմական հողերի վերադարձին, կարծում է ռուս գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը։

Հինգշաբթի Ստերլիգովը Երևանի պետական համալսարանին նվիրեց Համաշխարհային պատմության ժամանակագրության (լրիվ ժողովածու) ֆաքսիմիլային տարբերակի ինը հատորներ, որում զետեղված է մարդկության պատմությունը մինչև 16–րդ դարը։

«Հատորներում շատ բան կա Հայաստանի, նրա իրական սահմանների, այն մասին, թե ինչն է զավթել Թուրքիան։ Եվ դա կարող է պատմական հիմք լինել այն քննարկումների համար, թե իրականում ում և որ հողերն են պատկանում»,– հինգշաբթի Երևանում ասաց Ստերլիգովը լրագրողներին։

«Ներկայացրեք թուրքերին այդ ժամանակագրությունը և նրանցից պահանջեք իրենց փաստաթուղթը և տեսեք, թե ինչ կներկայացնեն ձեզ ժամանակագրության տեսքով։ Նրանք ձեզ ոչինչ չեն հակադրի, որովհետև ոչինչ չունեն։ Պատմական աղբյուրները վկայում են այդ վեճում հայ ժողովրդի բացարձակ ճշմարտացիության մասին։ Պատմական արդարությունն այն է, որ Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի հողերի մեծ մասը»,– նշեց ձեռնարկատերը։

Այդ փաստի դեմ, Ստերլիգովի խոսքով, կարելի է խոսել միայն քաղաքականապես մերկապարանոց արտահայտություններով։

Ստերլիգովը կոչ է արել հայերին պայքարել, չափսոսալ ոչ ուժ, ոչ ժամանակ, ոչ փող։

Ռուս փաստաբան Արթուր Հայրապետովն իր հերթին նկատեց, որ Ստերլիգովը հայերի մեծ բարեկամն է, և բոլոր միջոցառումներում, որտեղ անդրադարձ է կատարվում հայությանը ու Ցեղասպանության մասին հարցին, միշտ գնահատական է տալիս, խոսում է այդ մասին։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչու է հենց այժմ ընդունվել ԵՊՀ–ին այսքան կարևոր գրականություն նվիրելու որոշումը` Հայրապետովը նշեց, որ այդպես են դասավորվել հանգամանքները։ «Այնպես ստացվեց, որ մենք որոշեցինք դա անել հենց հիմա` Ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ։ Դա խորհրդանշական է։ Եթե մենք մեկ տարի առաջ գայինք, ապա այդքան լսելի չէինք լինի, որքան այժմ»,– նշեց նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։