482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության ներկայացուցիչները թուրք պատգամավորներին անմոռուկներ են բաժանել
21:45
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության ներկայացուցիչները Ստրասբուրգում թուրք պատգամավորներին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշ անմոռուկ–կրծքանշաններ են բաժանել, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

Հայկական պատվիրակությունը մասնակցում էր Ստրասբուրգում ԵԽԽՎ–ի գարնանային նստաշրջանին։

«Մենք պարզապես թողեցինք նվերները և դուրս եկանք սենյակից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ անդամները չպետք է անտարբեր մնան մարդու իրավունքները հարգելու սկզբունքներին, որոնցով էլ առաջնորդվում է ինքը կազմակերպությունը»,– նշել է Հովհաննիսյանը։ Ըստ նրա, հայկական պատվիրակության անդամները թուրք գործընկերների հետ բանավեճ չեն ծավալել։

«Անմոռուկների բաժանումը շարունակվեց նաև ցուցահանդեսից առաջ, որին ներկա էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը»,– ասել է Հովհաննիսյանը։

Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի վերաբերյալ փաստաթղթի հնարավոր ընդունման մասին` Հովհաննիսյանը նշել է, որ ԵԽԽՎ–ն ապրիլի 23–ին կամ 24–ին հանդես կգա հայտարարությամբ` շուրջ 200 պատվիրակների կողմից ստորագրված դրա տեքստը, հավանաբար, կընդունվի։

«Բացահայտ կերպով Թուրքիան չի խոչընդոտում գործընթացին, բայց լոբբիստական աշխատանքները գնում են, որ նվազեցվի ստորագրությունների թիվը։ Սակայն հայկական պատվիրակությունը նույնպես բոլոր ջանքերը գործադրում է։ Կարծում եմ` հայտարարությունն աննախադեպ է լինելու»,– նշել է Հովհաննիսյանը։

Պատգամավորն ավելացրել է, որ գարնանային նստաշրջանի ժամանակ հայամետ տրամադրություններ են նկատվում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմի միջոցառումների համատեքստում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։