485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայերին Օսմանյան կայսրությունում փորձել են բնաջնջել մինչև վերջին մարդը, ինչպես տուտսիներին Ռուանդայում
20:30
22 Ապրիլի 2015


ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայերին Թուրքիայում փորձել են բնաջնջել մինչև վերջին մարդը, ինչպես տուտսիներին Ռուանդայում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Լուվեն լա Նևա համալսարանի (Բելգիա) մագիստրոս, սոցիոլոգ Էսթեր Մուջավայոն, ով վերապրել է Ռուանդայի ցեղասպանությունը։

«Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը և Ռուանդայում տուտսիների ցեղասպանությունը շատ նման են, մենք, հայերի պես, պետք է սպանված լինեինք մինչև վերջին մարդը։ Եվ այնտեղ, և այստեղ երկու ժողովուրդներին վերաբերում էին ոչ որպես մարդկանց։ Բայց պետք է գնահատել այն, որ մենք ողջ մնացինք, և ապրելու ենք»,– ասաց Մուջավայոն Երևանի «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովից հետո։

Համաժողովի իր ելույթում նա պատմեց Ռուանդայում ցեղասպանության ժամանակ կատարվող սարսափելի իրադարձությունների մասին։ Մուջավայոյի բոլոր մտերիմները, այդ թվում` նրա ամուսինն ու ծնողները, սպանվել են, նա հրաշքով է փրկվել։

«ՄԱԿ–ի ներկայացուցիչները եղել էին Ռուանդայում և խոսում էին մոտեցող ցեղասպանության մասին, բայց ոչինչ չէր արվել։ Դրա հետ դժվար է ապրել, երբ գիտես, որ մարդկանց կարելի էր փրկել, բայց դրա համար քաղաքական կամք չկար»,– նշեց Մուջավայոն։

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության դեմ» երկօրյա գլոբալ համաժողովին մասնակցում են տարբեր երկրների մոտ 600 պատվիրակներ։

Ռուանդայի ժամանակավոր կառավարությունը, որը բաղկացած էր խութու ազգության ներկայացուցիչներից, 1994 թվականի սկզբին մեղադրեց տուտսի ազգության ներկայացուցիչներին երկրի նախագահի սպանության մեջ, որից հետո սկսվեց նրանց զանգվածային բնաջնջումը։ Ընդամենը 100 օրում, ՄԱԿ–ի տվյալներով, սպանվեց ավելի քան 800 հազար մարդ։ 1994 թվականի հուլիսի 4–ին հարևան Ուգանդա փախած տուտսիների կողմից ստեղծված Ռուանդայի հայրենասիրական ճակատի ուժերը Պոլ Կագամեի գլխավորությամբ գրավեցին Կիգալի քաղաքը։ Ռուանդայի կառավարության պաշտոնական տվյալներով, 100–օրյա կոտորածի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 937 000 մարդ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։