486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը սպասում է Թուրքիայի պաշտոնական ներողությանը` որպես Ցեղասպանության ճանաչման առաջին քայլ. նախարար
19:00
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում առաջին քայլը սատիսֆակցիան է»,– «Ցեղասպանության հանցագործության և պատասխանատվության կանխման միջազգային–իրավական խնդիրները» համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Ցեղասպանության հանցագործության և պատասխանատվության կանխման միզազգային–իրավական խնդիրները» գիտաժողովն անցկացվում է ապրիլի 22-ին և 23–ին Երևանում։ Գիտաժողովի կազմակերպիչներն են Սփյուռքի նախարարությունը, Հայաստանի սահմանադրական դատարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, Արդարադատության նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Երևանի պետական համալսարանը։

«Թուրքիայի կողմից ցեղասպանության դատապարտման և ճանաչման առաջին քայլը սատիսֆակցիան է, ինչը ենթադրում է Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում պետական մակարդակով, ափսոսանքի արտահայտումը, ցավակցության արտահայտում, պաշտոնական ներողությունն, Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, համապատասխան օրենսդրության ընդունում, Հայոց ցեղասպանության մեղավորների հրապարակային դատապարտում, Թուրքիայի տարածքում հայկական պատմական հուշարձանների պահպանումն ու վերականգնում»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` դրան կարող են հաջորդել ազատությունների և հայերի իրավունքների վերականգնման քայլերն անձնային, համայնքային և ազգային մակարդակներով։

«Հայոց ցեղասպանությունը կարևոր նիշ է, բայց ոչ վերջին կետը։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագիրը Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու և տարածաշրջանում կայունությանը նպաստելու, ինչպես նաև հաջորդ սերունդներին հիշելու և պահանջելու, ապրելու և արարելու կոչ է պարունակում»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, ցեղասպանության հետևանքները շարունակվում են մինչ օրս, առավել ևս Թուրքիայում շարունակում են ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձանները։ Ակնհայտ է նաև 2.5-3 մլն իսլամացված հայերի խնդիրը, ովքեր գաղտնի են պահում իրենց ինքնությունը։

«Թուրքիան ոչ միայն պետք է ներգրավվի միջազգային իրավաբանական պատասխանատվությանը Հայոց ցեղասպանության համար, այլև լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդ` պետք է պատասխանատվություն կրի նաև այն գործողությունների համար, որոնք այսօր է կատարում»,– ասաց Հակոբյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։