486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը
20:00
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության հանդիսավոր բացումը։

«Թանգարանի նոր ցուցադրական տարածքն ունի 12 սրահ նախկին երեք սրահների փոխարեն։ Սա միանգամայն նոր թանգարան է` տեխնիկական նոր լուծումներով։ Միաժամանակ մեր հավաքած նյութերի թիվն այնքան է, որ կարելի է բացել ևս 4–5 նմանատիպ թանգարան», – հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով` ցուցադրությունը բաղկացած է 52 հիմնական բաժնից։ Մշտական ցուցադրությունը ներառում է հազար նոր նյութ, որոնք գտնվել և ձեռք են բերվել վերջին 7–8 տարում։ Դրանց մի մասը ներկայացված է տպագիր տեսքով, մյուս մասը` մուլտիմեդիոն, պրոեկտորների և սենսորային էկրանների միջոցով։ Ցուցադրված են նաև բացառիկ լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլ ցուցանմուշներ։

«Մենք փորձել ենք շատ մանրամասն, խորը և համակարգված ներկայացնել Ցեղասպանության պատմությունը։ Այսօր թանգարանի հավաքածուի ցուցանմուշների թիվը գերազանցում է 90 հազարը։ Թանգարանի` Հայոց ցեղասպանության թեմայով հավաքածուն աշխարհում ամենամեծն է», – ասաց Դեմոյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում թանգարանի աջակցությամբ կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություններ աշխարհի ավելի քան 80 քաղաքում։

Մոսկվայում գտնվող Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում գործում է «Հայոց ցեղասպանությունն ու Ռուսաստանի արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսը։ Մեկ շաբաթ հետո Փարիզի քաղաքապետարանում կբացվի «Հայաստան 1915. Փարիզն ընդունում է Հայոց ցեղասպանության երևանյան թանգարան–ինստիտուտի հավաքածուն» ժամանակավոր ցուցահանդեսը։

музей-институт геноцида армян, выставка, глаза очевидцев«Ցուցադրության կուլմինացիոն մասը Դեր Զորում զինվորականների և Արմին Վեգների լուսանկարած պատկերներն են, որոնցում պատկերված են Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները տեսած մարդկանց աչքերը», – թանգարանում կազմակերպված շրջայցի ընթացքում ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ ցուցադրության մի մասը վերաբերում է Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի թաքուն դերակատարությանն ու մեղքին։ Մասնավորապես, այստեղ ներկայացված է վերջերս գտնված մի լուսանկար, որտեղ սպանված հայերի ոսկորների ֆոնին պատկերված են թուրք և գերմանացի զինվորականները Առաջին աշխարհամարտի ավարտից հետո

«Մշտական ցուցադրության տեքստային նյութերը ներկայացված են երեք լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինչի շնորհիվ այցելուները դրանց ինքնուրույն ծանոթանալու հնարավորություն են ստանում։ Աուդիոգիդերը հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն», – ասաց Դեմոյանը։

Նա ներկայացրեց առանձին սրահները, որոնք նվիրված են Ցեղասպանության ականատեսներին, կանանց և երեխաներին, զոհերին, ինչպես նաև` որբերին։ Առանձին ներկայացված է հայերի դիմադրության պատմությունը, Առաջին հանրապետության պատմությունը, «Նեմեսիս» օպերացիան։

музей-институт геноцида армян, рис«Երկու շաբաթ առաջ ԱՄՆ քաղաքացին թանգարանին նվիրեց բացառիկ ցուցանմուշ։ Դա սրվակ է, որտեղ մինչև հիմա պահվում է բրինձը, որը հայ որբերից մեկի ուտելիքն է եղել», – ասաց Դեմոյանը։

Նա ավելացրեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից` թանգարանն այցելուների համար բաց կլինի ապրիլի 25–ից։

«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, թանգարանն ու դրան հարող տարածքը վերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բարեգործական հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացվող նվիրատվությունների հաշվին։ Այդ աշխատանքների համար ծախսվել է 4,5 մլն դոլար։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: