486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Անկարան Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով փորձում է այնպես անել, որ Օբաման չօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը. թուրքագետ
17:15
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով փորձում են թույլ չտալ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրք ժողովուրդը հարգում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակը և ցավակցություն է հայտնում նրանց թոռներին։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների վերականգնման ուղուց։

«Նրանց հայտարարություններում ոչ մի անկեղծություն, որևէ լուրջ բան չկա, բացարձակ կեղծավորություն է։ Դավութօղլուի խոսքերը գրեթե չէին տարբերվում նախորդ տարի ապրիլի 24–ի նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարություններից», – նշեց Իսպիրյանը։

Նրա խոսքով` տարվա ընթացքում Անկարան ոչինչ չի արել այդ հայտարարությունների անկեղծությունն ապացուցելու համար։ «Ավելին, Դավութօղլուն այս անգամ հանդես է մեղադրանքներ է ուղղում այն երկրների հասցեին, որոնք ճանաչում են ցեղասպանությունը։ Չավուշօղլուն իր հերթին այս պաշտոնում գործունեություն ծավալելու ամենասկզբից բացասական դիրքորոշում է ունեցել հայ–թուրքական հարաբերությունների լավացման հարցում և միշտ հանդես է եկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ», – նշեց Իսպիրյանը։

Ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահները ավանդաբար դիմում են հայ ժողովրդին կարեկցանքի և աջակցության խոսքերով։ Սակայն իրենց ուղերձներում «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվում է այլ ձևակերպումներով` «ջարդ», «մեծ ողբերգություն»։ ԱՄՆ–ի ներկա նախագահ Բարաք Օբաման, ով մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանություն, իր ուղերձներում մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը, ինչն, ըստ էության, նշանակում է «ցեղասպանություն»։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Իսկ 2015 թ.–ի հունվարի 16–ին Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները խորհրդարանից։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: