480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում ամերիկյան ֆինանսավորման կրճատումը կապված է դեպի Ուկրաինա միջոցները վերաուղղելու հետ. փորձագետ
20:10
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասում ամերիկյան ֆինանսավորման կրճատումը կապված է դեպի Ուկրաինա միջոցների վերաուղղման հետ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի մետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Ապրիլի 15–ին Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայկական կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, հաշվի առնելով միջազգային խնդիրները, որոշում է ընդունել կրճատել Հայաստանում իրագործվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը։ Նա միաժամանակ ասաց, որ այդ որոշումը ոչ մի կերպ կապված չէ երկկողմ հարաբերությունների հետ։

Ավելի վաղ ասվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին առաջարկել է Հայաստանին 18,36 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել, ինչը ռեկորդային ցածր մակարդակ է Հայաստանի անկախացման պահից։

«Ոչ միայն ԱՄՆ–ն, այլ նաև ԵՄ–ն փորձում են ֆինանսների մեծ մասն ուղղել Ուկրաինա` հասարակական–քաղաքական նախագծերին, ինչը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, հասկանալի է»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա` առաջնահերթության տեսանկյունից Ուկրաինան այս պահին ավելի կարևոր է, հետևաբար, միջոցների մեծ մասն ուղղվում է այնտեղ։

Մինասյանը նշեց, որ, մասնավորապես, հայ–ադրբեջանական հարաբերությունների բարելավմանն ուղղված ֆինանսավորման կրճատումը չի ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա։

«ԵԱՀԿ ՄԽ–ն աշխատել և աշխատելու է անկախ նրանից, թե ինչ ծրագրեր կլինեն կամ չեն լինի»,– նշեց Մինասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։