481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Politique Internationale ֆրանսիական ամսագրի նոր համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը
16:37
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Politique Internationale ֆրանսիական ամսագրի նոր համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» (Միջազգային քաղաքականություն) հանդեսը 330 էջանոց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Համարում տեղ են գտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:

Բացի այդ, «Politique Internationale»-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել նաև Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Օրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: