http://www.dw.de–ն։ "/> Գերմանացի քաղաքական գործիչները համաձայն են «ցեղասպանություն» կոչել հայերի զանգվածային սպանությունը
482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանացի քաղաքական գործիչները համաձայն են «ցեղասպանություն» կոչել հայերի զանգվածային սպանությունը
15:16
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԳԴՀ–ում իշխող կուսակցությունների  ներկայացուցիչները կողմ են «ցեղասպանություն» կոչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի սպանությունները։ Առաջիկա օրերին այդ հարցը կքննարկի բունդեսթագը, հաղորդում է http://www.dw.de–ն։

Ըստ հրատարակության` ԳԴՀ–ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալթեր Շտայնմայերը (Frank-Walter Steinmeier) պաշտպանել է նրանց, ովքեր կոչ են անում «ցեղասպանություն» անվանել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը։ 1915 թ.–ին տեղի ունեցածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության շուրջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի` ապրիլի 20–ին։

Գերմանացի սոցիալ–դեմոկրատների առաջնորդներից մեկի խոսքով` նա շատ լավ կարող է հասկանալ այն մարդկանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր ցանկանում են «ցեղասպանություն» բառով ամրագրել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները։

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ այս հարցի շուրջ ավելի կոշտ քաղաքական բանավեճերը կարող են «բարդացնել կամ անգամ անհնարին դարձնել» Թուրքիայի և Հայաստանի միջև լուրջ և ուղիղ երկխոսության սկիզբը։

Բունդեսթագում ХСС խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն (Franz Josef Jung) իր հերթին հայտարարել է, որ նրա կուսակցությունը, չնայած Անկարայի բողոքներին, մտադիր է «ցեղասպանություն» կոչել հայերի զանգվածային սպանությունը։ «Մենք կգտնենք ձևակերպում, որն ըստ արժանվույն կսահմանի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ», – ասել է նա Saarbrücker Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ցեղասպանություն» բառը պետք է նշվի այն բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին կընդունի բունդեսթագը, նշել է Յունգը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ բառն իր խոսքում կարտաբերի նաև Գերմանիայի դաշնային նախագահ Յոահիմ Գաուկը (Joachim Gauck)։

ԳԴՀ–ի կառավարությունը մինչև հիմա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանության նկատմամբ` Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու համար, նշում է Reuters–ը։ Ուրբաթ` ապրիլի 24–ին, բունդեսթագում կկազմակերպվեն բանավեճեր հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները «ցեղասպանություն» որակելու անհրաժեշտության շուրջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։