486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի միացումը թելադրված էր պետական շահերով. փոխխոսնակ
14:35
18 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը միանալը թալադրված էր պետական շահերով, լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովտ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ Միշխորհրդարանական ասամբլեայի լիագումար նիստից հետո։

Նիստը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին։

«Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի նախագահի որոշումն արդարացված էր, և պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը քվեարկել է հանրապետության` ԵՏՄ–ին միանալուն»,– շաբաթ օրը Շարմազանովի խոսքը մեջբերում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը դարձել է 170–միլիոնանոց շուկայի մի մաս։ «Կցանկանայի նշել նաև էժան էներգակիրների կարևորությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի։ Հայաստանը սահմանի վրա հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարով գազ է գնում, իսկ նավթամթերքները` 30 տոկոսանոց անտուրք գնով»,– ավելացրեց Շարմազանովը։

Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ–ի մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին։ Հունվարի 2-ից ԵՏՄ–ին է միացել Հայաստանը։ Նախատեսվում է, որ մայիսին կմիանա նաև Ղրղըզստանը։ ԵՏՄ–ի ստեղծումը նախկին Մաքսային միության երկիրները դուրս է բերում ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում ամենախոշոր ընդհանուր շուկայի ձևավորումը (170 միլիոն)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։