482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ձգտելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. դեսպան
17:29
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.Երևանը շարունակելու է ջանքերը  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ, քանի որ սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է, ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

Չորեքշաբթի Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց` կոչ անելով Թուրքիային «ճանաչել Հայոց ցեղասանությունը», և այդկերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։

«Քանի որ ներկայիս Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը` հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդ, անուղղակի պատասխանատվություն է կրում։ Մենք շարունակելու ենք հասնել միջազգային ճանաչման, քանի որ սա մեր ազգային անվտանգության հարց է։ Վերջին հաշվով, մենք` լինելով ցեղասպանության զոհ, կարծեք թե  պարտականություն ենք կրում մեր հետագա սերունդների առջև, և ոչ միայն մեր ժողովրդի ։ Մենք պետք է այս պայքարի ֆլագմանը լինենք»,–Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում ասել է դեսպանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանելով այն փաստը, որ ոչ բոլոր պետություններն են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, դիվանագետը նշել է, որ «խնդիրն այն է, որ դեռևս աշխարհում կա քաղաքական անտարբերություն, որը հատկապես նկատելի է` քաղաքական նպատակասլացություն»։

«Իսկ դատապարտումը բոլորին է պետք, ոչ միայն հայ, այլև թուրք ժողովուրդին։ Անխուսափելի են մեր ժողովուրդների միջև նորմալ փոխհարաբերությունները, բայց դրա համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ»,–ավելացրել է դեսպանը։

Միաժամանակ, դիվանագետը հատկապես ընդգծել է, որ հիշատակի միջոցառումները, որոնք անցկացվում են Ռուսաստանում և այլ երկրներում «ուղղված չեն Թուրքիայի  և թուրք ժողովրդի դեմ»։

«Ավելին, մենք ուրախ ենք, որ խելամիտ խոսքեր են հնչում և այս կողմից։ Մենք վստահ ենք, որ անխուսափելի է համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը։ Հայաստանը շարունակելու է ինտենսիվ շարժվել այդ ուղղությամբ»,–ասել է Եսայանը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: