485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մերձբալթյան երկրները երբեք նույն կարգավիճակը չեն ունենա «հին» Եվրոպայի հետ. լատվիացի փորձագետ
17:15
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մերձբալթյան երկրները Եվրամիությունում երբեք նույն կարգավիճակը չեն ունենա ԵՄ «հին» երկրների հետ, չորեքշաբթի Երևանում ասաց լատվիացի քաղաքագետ և հրապարակախոս Էյնարս  Գրաուդինիշը Ալեքսանդր Նոսովիչի «Եվրոպայի ետնախորշերը. ինչու՞ է մահանում Մերձբալթիկան» գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Մենք ԵՄ մտանք 2004 թվականին, դրանից անմիջապես հետո մեր արտաքին պարտքն աճեց մի քանի անգամ։ Դա ԵՄ մտած պետության իրական կառուցվածքային տնտեսությունն է։ Մենք երբեք նույն կարգավիճակը չենք ունենա եվրոպական այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան կամ ԵՄ մյուս «հին» երկրները», - ասաց Գրաուդինիշը։

Փորձագետը կարծում է, որ լատիշ ժողովուրդն այնքան հիմար չէ, որ երկու ձեռքով քվեարկի ԵՄ-ի համար։ Ըստ նրա` այդ հարցով հանրաքվեն կեղծվել է։

«Նույնիսկ նախկին քաղաքական գործիչները, ովքեր կողմ էին եվրոպական ընտրությանը, խոստովանում են, որ Լատվիայի համար լավագույն որոշումն արտադաշինքային կարգավիճակի հռչակումն է»,– ընդգծել է Գրաուդինիշը։

Ներկայացնելով Լատվիայի վիճակը ԵՄ–ին անդամակցելուց հետո` քաղաքագետը նշել է, որ բժշկական բուհերի շրջանավարտների կեսից ավելին արտերկիր է մեկնում ավարտելուց անմիջապես հետո, և տարեկան երկիրը 6 հազար կյանք է կորցնում բժշկական անձնակազմի պակասի պատճառով։

«Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության տվյալներով` բնակչության 10 տոկոսն ընդհանրապես ի վիճակի չէ վճարել բժշկական ծառայությունների համար Լատվիայում։ Տնտեսության ներկայիս վիճակը դրական է գնահատում բնակչության 4 տոկոսը, ծայրահեղ վատ` 53 տոկոսը։ Երկրի կրթության և գիտության նախարարության տվյալներով` 14 հազար երեխաներ առհասարակ ոչ մի տեղ չեն սովորել»,– ասել է Գրաուդինիշը։

Ըստ նրա` 2014 թվականի երկրորդ կեսին Լատվիայի բնակիչների թիվը նվազել է մինչև 2 միլիոն, 20-25 հազար մարդ, պաշտոնական տվյալներով, տարեկան լքում է Լատվիան։

«Սա է իրական դրությունը, և ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս հավատալ խոստումներին, որոնք գալիս են Ստրասբուրգից և Բրյուսելից, այդ գեղեցիկ փաթեթավորմանը, որը լավ փայլում է և բուրում, իսկ ներսում փտած շոկոլադ է»,– ասել է Գրաուդինիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: