486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Մերձբալթյան երկրների «հաջողության պատմությունը» Արևմուտքի քաղաքական առասպելն է. վերլուծաբան
16:57
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մերձբալթյան երկրների «հաջողության պատմությունը» Արևմուտքի քաղաքական առասպելն է, չորեքշաբթի Երևանում ասաց «Ռուսական Բալթիկա» կենտրոնի վերլուծաբան, RuBaltic.ru–ի տեսաբան Ալեքսանդր Նոսովիչն իր «Եվրոպայի ետնախորշերը. ինչու՞ է մահանում Մերձբալթիկան» գրքի շնորհանդեսի ընթացքում։

«Մերձբալթյան երկրների հաջողակ լինելն արևմտյան այն ԶԼՄ–ների և քաղաքական գործիչների հիմնական առասպելներից է, ովքեր պնդում են, որ հետխորհրդային բոլոր հանրապետություններից միայն մերձբալթյանները դարձան Եվրոպայի մասը, որ դրանք ամենաառաջադեմ երկրներն են, որ առաջացել են ԽՍՀՄ–ի փլուզումից հետո»,– ասել է Նոսովիչը։

Իրավիճակի օբյեկտիվ վերլուծության համար, Նոսովիչի խոսքով, պետք է նայել վիճակագրական տվյալները, որոնք ասում են, որ «ժողովրդավարության ազատական մոդելի նմուշ» հանդիսացող մերձբալթյան երկրներից քառորդ դարի ընթացքում տնտեսական ծանր իրավիճակի պատճառով Արևմուտք է մեկնել բնակչության մեկ քառորդ մասը։

«Օրինակ` անկախության ժամանակահատվածում Լիտվայից արտագաղթել է 28 տոկոսը, ինչը կազմում է աշխատունակ բնակչության կեսը, Լատվիայից` 27 տոկոսը, ավելի քիչ Էստոնիայից` 13 տոկոս»,– նշել է Նոսովիչը։

Ըստ նրա` ավելի վատ են երկիրը լքել ցանկացողների ցուցանիշները` Լիտվայի բարձր դասարանների աշակերտների 56 տոկոսը, Էստոնիայի յուրաքանչյուր երկրորդ ուսանողն ու աշակերտը, նույնքան էլ Լատվիայում։

«Այսպիսի զանգվածային համատարած արտագաղթ, ինչպես Մերձբալթիկայում է, աշխարհում ոչ մի տեղ չի կարելի հանդիպել»,– ընդգծել է Նոսովիչը։

Բացի այդ, վերլուծաբանի խոսքով, այդ երկրներում ժողովրդավարություն գոյություն չունի ռուսախոս ազգային փոքրամասնությունների, այսինքն, քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչության մեկ երրորդի համար։

«Այդ երկրների օրինակով կողմնորոշվել, դրանք ընկալել որպես նմուշ, օրինակ, շատ սխալ դիրքորոշում է։ Եթե Հայաստանը և Վրաստանն ընթանան բալթյան ուղիով, եթե հաղթի այդ առասպելը, ապա ստիպված կլինեն բախվել ծանր իրականության հետ»,– ասել է Նոսովիչը։

Վերլուծաբանի խոսքով, եթե Հայաստանն ընտրի բալթյան երկրների ուղին, ապա այն կսկսի ապրել նույն խնդիրներով, որ առկա են ներկայում, պարզապես ավելի վատ վիճակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։