486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով կանցկացվի Մոսկվայում
16:13
14 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով կանցկացվի ապրիլի 17–ին Մոսկվայում, հայտնում է Կոնստանտին Զատուլինի և ԱՊՀ երկրների ինստիտուտի մամուլի ծառայությունը։ 

«2015 թվականի ապրիլին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100 տարին։ Հայ ժողովրդի ազգային ողբերգությունը, որը ժամանակակիցները որակում են որպես «մարդկության դեմ հանցագործություն», բացել է 20–րդ դարի չարագործությունների շարք, որոնք վաղեմության ժամկետ չունեն։ Ռուսաստանի Դաշնության պետական դուման քննադատել է 1915-1922 թվականների ցեղասպանությունը և ապրիլի 24–ը ճանաչել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,– ասվում է հաղորդման մեջ։
 
«Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, Ռուսաստանի հայերի միությունը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտ) ապրիլի 17–ին «Պրեզիդենտ–Օտելում» անցկացնում են «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով»,– նշեցին կազմակերպիչները։

Համաժողովին կմասնակցեն` Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի քարտուղար Ալեքսանդր Բրեչալովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Պետական դումայի պատգամավորներ և Դաշնային խորհրդի անդամներ, Հանրային պալատի անդամներ, պատմաբաններ և լրագրողներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։