482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման, հնարավոր է Հռոմի Պապի օրինակով. ապրիլի 24–ին կարտասանի «ցեղասպանություն» բառը. փորձագետ
15:59
14 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, կարտասանի «Ցեղասպանություն» բառն ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավիթողլուն Պապի Հայտարարությունն անվանել է` անտեղի։

«Հռոմի Պապի հայտարարությունից հետո հավանականությունը, որ Օբաման, այնուամենայնիվ, կարտասանի «ցեղասպանություն» բառը, ավելացել է։ Այժմ Թուրքիան կրնկապատկել է ջանքերը, որ թույլ չտա դա»,– ասաց Իսպիրյանը։

Լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու՝ Օբաման բազմիցս հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին և դա անելու կոչ էր անում նախկին նախագահ Ջորջ Բուշին: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին հղած ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, շրջանցելով պաշտոնավարությունից առաջ տված խոստումները,  երբեք չի արտասանել «ցեղասպանություն» եզրույթը։ Նա ասել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը, որը հայերենում «ցեղասպանություն» բառի հոմանիշն է։

Թուրքագետի կարծիքով, Անկարայի կտրուկ արձագանքը Հռոմի Պապի ելույթին ավելի մեծացրեց այդ հայտարարության ազդեցությունը։ «Որպես հետևանք, կլինեն նոր հայտարարություններ։ Երեկ երեկոյան Իտալիայում մեծ իրարանցում էր Թուրքիայի արձագանքի հետ կապված։ Իտալական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջում էին, որ Իտալիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ իտալական ԱԳՆ ղեկավարը կոշտ է արձագանքել Թուրքիայի քննադատությանը Հռոմի Պապի վերաբերյալ։ Թուրքիան, ըստ էության, նյարդայնացրել է Եվրոպային»,– ավելացրեց նա։

Միաժամանակ, թուրքագետը հասկանալի է համարում Անկարայի մտահոգությունը։ «Թուրքիան մտահոգված է, քանի որ Հռոմի Պապի հայտարարությունները բարդ դրության մեջ են դրել այն քրիստոնյա առաջնորդներին, ովքեր, ելնելով քաղաքական շահերից` չեն օգտագործել «ցեղասպանություն» բառը»,– ասաց Իսպիրյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: