487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել պաղեստինյան պետականության հիմքերի զարգացման հարցում
18:50
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կողմ է Պաղեստինի` սեփական պետականությունը պաշտպանելու ջանքերին և պատրաստ է օժանդակել դրա զարգացմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Նախևառաջ, կցանկանայի ասել, որ մենք առաջվա պես կողմ ենք Պաղեստնի ժողովրդի բոլոր դիրքորոշումներին և սատարում ենք պաղեստինցի ժողովրդի` սեփական պետականությունն ամրապնդելու ձգտումներին։ Իհարկե, պատրաստ ենք շարունակել օժանդակել պաղեստինյան պետականության զարգացման, հիմքերի ձևավորման, սոցիալ–տնտեսական բարեփոխումների իրականացմանը»,– ասել է Մեդվեդևը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ վարչապետի խոսքով, հանդիպման ընթացքում ծրագրվում է նաև ժամանակ հատկացնել երկու պետությունների տնտեսական գործակցության հարցերին։

Պաղեստինի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուս վարչապետին հանդիպման համար և շնորհավորել նրան Զատկի առթիվ, ավելացնելով, որ Պաղեստինում, որտեղ հարևանությամբ ապրում է քրիստոնյա և մահմեդական բնակչություն, այդ տոնը նույնպես նշվում է։

«Շատ կարևոր է, որ մեր հասարակությունում տիրում է բոլոր շերտերի համակրանքն ու փոխադարձ սերը։ Դա պատմականորեն է ձևավորվել»,– ասել է Աբասը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։