487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի մասին ԵԽԽՎ–ի զեկույցը չի խանգարի ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը. Բրասեր
16:20
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի մասին ԵԽԽՎ զեկույցը չի միջամտություն չի լինի ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, լրագրողներին հայտարարեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը, ով երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

2014 թ.–ի հոկտեմբերին ԵԽԽՎ–ն, Ադրբեջանի նախաձեռնությամբ, որոշում է ընդունել պատրաստել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում բռնության սրում» անվանումով զեկույց։

«Լեռնային Ղարաբաղը մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։ ԵԽԽՎ–ն մտադիր է զեկույց մշակել ԼՂ հակամարտության մասին, սակայն դրա նպատակն է ոչ թե միջամտել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, այլ աջակցել հակամարտության լուծումների որոնման հարցում», – ասաց Բրասերը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ` ղարաբաղյան իրավիճակի հարցով զեկուցող, բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի գործունեությունը կարող է վնասել բանակցային գործընթացին։ Մեկնաբանելով Ուոլթերի այցը Ադրբեջան` արտգործնախարարը նշել էր, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք կարող են վնասել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում գործադրվող համանախագահների ջանքերին։

ԵԽԽՎ ղեկավարը հույս հայտնեց, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստմանը` զեկույցի հավասարակշռությունն ապահովելու համար, իսկ դա հնարավոր է միայն կողմերի երկխոսության ապահովման պայմանի դեպքում։

«Հակամարտության միակ որոշումը կարող է լինել խաղաղ երկխոսությունը։ Բռնությունը երբեք չի կարող դառնալ ոչ մի հակամարտության լուծում։ Հիմա ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ընթանում է խաղաղ բանակցությունների գործընթաց, և մենք պետք է անենք ամեն ինչ` այդ գործընթացին աջակցելու համար», – հայտարարեց Բրասերը։

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են այն խնդրին, թե ինչպես հայկական կողմը կարող է մասնակցել նման սադրիչ անուն կրող զեկույցի պատրաստման աշխատանքներին, ավելին, որ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը անգամ չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։