481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հռոմի պապի կիրակնօրյա ելույթը կազդի համաշխարհային հանրության` Ցեղասպանության հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա. քաղաքագետ
15:16
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի պապի կիրակնօրյա ելույթը ազդեցություն կունենա համաշխարհային հանրության` Ցեղասպանության հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։

«Ողջ կաթոլիկ աշխարհը, և ոչ միայն երեկ, հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վատիկանում։ Բնական է, որ թուրքական իշխանությունները բացասաբար են արձագանքում»,– ասաց Բեքարյանը` Անկարայի արձագանքը անվանելով ոչ ադեկվատ և հիստերիկ։

Թուրքիայի ԱԳՆ–ն Վատիկանի դեսպանին հայտնել է, որ Անկարային հիասթափեցրել է Հռոմի պապի ասածները, քանի որ նա Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերը կոչել է «ցեղասպանություն» և «20-րդ դարի ամենամեծ ու չլսված ողբերգություններից մեկը»։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին դատապարտել է Հռոմի պապի հայտարարությունը, նշել, որ դա անպատեհ հայտարարություն էր։

«Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված ժամերգությունը լավ կազմակերպված ակցիա դարձավ, որն իր նշանակությամբ և դերակատարությամբ աննախադեպ էր։ Հատկապես, որ ժամերգությանը մասնակցում էին հայկական եկեղեցու ներկայացուցիչները` ի դեմս Ամենայն հայոց կաթողիկոսի և Կիլիկիո տան կաթողիկոսի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ելույթ ունեցավ»,– նշեց Բեքարյանը։ 

Նա կարևորեց նաև այն փաստը, որ պատարագն անցկացվում էր հայկական եկեղեցու բոլոր կանոններով, ու այդ պատարագին հետևում էր ողջ աշխարհի հանրությունը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: