481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ANCA–ն կոչ է անում Օբամային Հայոց ցեղասպանության հարցում հետևել Հռոմի Պապի օրինակին
14:50
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ԱՄՆ–ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։

«Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս Պապի պատմական ելույթը պետք է ազդակ դառնա նախագահ Օբամայի համար, որպեսզի նա կատարի իր խոստումն ու ճանաչի այս սարսափելի հանցագործությունը», – նշել է Համպարյանը, նշվում է ANCA–ի մամուլի հաղոդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչ նախագահ դառնալը խոստացել էր Օսմանյան կայսրությունում 1915 թ.–ին տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել «ցեղասպանություն» բառով։ Սակայն ԱՄՆ առաջնորդը չի պահել իր խոստումն ու ամեն տարի ապրիլի 24–ին հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ելույթում նա օգտագործում է «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը հայերեն նշանակում է «մեծ ցեղասպանություն» կամ «մեծ ջարդ»։

«Հրապարակայնորեն անտեսելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի մերժումը` նախագահ Օբաման ավարտում է ճշմարտության ժխտման և այս հանցագործության մեջ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հարցում Անկարայի ջանքերին մասնակից դառնալու ամոթալի դարաշրջանը», – ասել է ANCA–ի նախագահը։

Համպարյանի խոսքերով` Օբամայի նմանատիպ սկզբունքային դիրքորոշումը ԱՄՆ–ին կհեռացնի հարցի ճիշտ լուծումից, ինչպես նաև կխանգարի ԱՄՆ–ի տարածաշրջանային շահերին` հայ–թուրքական հարաբերությունների համար լավագույն ապագայի ստեղծման գործում։

«Թուրքիան, ինքն իրեն վտանգելով, թերագնահատում է մեր համաշխարհային, խորապես բարոյական շարժման ուժը, որը ոգեշնչված է ճշմարտությամբ և արդար ու շարունակական խաղաղության մեր ընդհանուր հույսով, որը հիմնված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա», – հայտարարել է Համպարյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: