486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Անկարայի նյարդային արձագանքը Թուրքիայի դեմ է գործում. Իսկանդարյան
13:58
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի պապի հայտարարությանը հաջորդած Անկարայի նյարդային արձագանքը Թուրքիայի դեմ է գործում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։

«Անկարան արդեն ցուցադրել է իր նյարդային արձագանքը Գալիպոլիի տոնակատարության հարցում։ Նրանց բոլոր նյարդային քայլերն աշխատում են իրենց դեմ։ Նրանք շատ են նյարդայնանում և սխալներ են գործում։ Հուսով եմ, որ այդ հայտարարությունը չի ազդի Թուրքիայում բնակվող կաթոլիկների վրա, և նրանց նկատմամբ պատասխան արձագանք չի լինի», – նշեց Իսկանդարյանը։

Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ապրիլի 24–ին կազմակերպել Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակին նվիրված տոնախմբություններ։ Երևանում կարծում են, որ Անկարան փորձում է շեղել միջազգային հանրության և գերտերությունների առաջնորդների ուշադրությունը Հայոց ցեղասպանության տարելիցից։

Իսկանդարյանի խոսքով` նախօրեին տեղի ունեցած պատարագից հետո կարելի է սպասել ողջ աշխարհի արձագանքին։

«Նախօրեին տեղի ունեցած իրադարձությունը չափազանց կարևոր է, քանի որ Հռոմի պապը, իհարկե, քաղաքական գործիչ է, սակայն նա այնքան քաղաքական գործիչ չէ, որքան` քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդ։ Պապի խոսքը միշտ հաշվի են առնում։ Իհարկե, դա նկատելի կլինի ողջ աշխարհում», – ասաց Իսկանդարյանը։

Խոսելով նախօրեին պատարագի ժամանակ հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացուն (951-1003) Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու արարողության մասին` քաղաքագետը նշեց, որ այս իրադարձությունը պատմական նշանակություն ունի։

«Սա չափազանց կարևոր է քրիստոնեական աստվածաբանության և ընդհանրապես բոլոր քրիստոնեական եկեղեցիների զարգացման համար, քանի որ Պապի խոսքը համընկավ կաթոլիկ եկեղեցու որոշման հետ», – ասաց Իսկանդարյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հռոմի պապը պատրաստ է ուշադրություն չդարձնել կամ անտեսել որոշ քաղաքական հանգամանքներ` հօգուտ հոգևոր հանգամանքների։

«Այս մարդը բավականին հաստատակամ դիրքորոշում է դրսևորում բազմաթիվ հարցերում։ Եվ շատ խնդիրներում, անտեսելով քաղաքական իրողությունները, նա համարձակվում է ասել այն, ինչ իսկապես կարող է ասել միայն քրիստոնյա հոգևորականը», – նշեց Իսկանդարյանը։

Փորձագետն ավելացրեց, որ թեև հայկական հասարակությունը տեղի ունեցածը կգնահատի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համատեքստում, այնուհանդերձ Հռոմի պապն ավելի մեծ դիրք է զբաղեցնում, քան հոգևոր, կրոնական, մտավորական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները։

Այն հարցին, թե Հռոմի պապի ելույթը կազդի Ցեղասպանության ճանաչման մասին տարբեր երկրների որոշումների վրա`Իսկանդարյանը պատասխանեց, որ դա կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում, սակայն` ոչ արագ և ոչ էլ մինչև այս տարվա ապրիլի 24–ը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: