478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական հետախուզության ասածները կարելի է սառը ցնցուղի հետ համեմատել. Պետդումայի պատգամավոր
16:57
11 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը կարծում է, որ ֆրանսիական հետախուզության հայտարարությունը, թե Ռուսաստանը երբեք ռազմական ներխուժում չի պատրաստել Ուկրաինայի ուղղությամբ, կարելի է սառը ցնցուղ համարել։ 

Ավելի վաղ ֆրանսիական հետախուզության ղեկավար, գեներալ Քրիստոֆ Գոմարը Ֆրանսիայի ազգային ասամբլեայում ելույթ էր ունեցել և հայտարարել, որ ֆրանսիական հետախուզության տվյալներով` Ռուսաստանը երբեք չի պատրաստել ռազմական ներթափանցում Ուկրաինա։ Գոմարի հայտարարության համաձայն` ամերիկյան հետախուզությունը, օգտվելով ՆԱՏՕ–ի հեղինակությունից, կեղծ տեղեկատվություն է տրամադրել ռուսական բանակի` Ուկրաինա ներթափանցելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կլինցևիչի խոսքով` գեներալ Շառլ դե Գոլի ստեղծած ավանդույթները դեռ պահպանվում են Ֆրանսիայում։ Երկիրը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել ՆԱՏՕ–ում։

«Այսօր ֆրանսիացի գեներալը ճշմարտությունն է ասել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին` միաժամանակ մեղադրելով ամերիկյան հետախուզությանը քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Արևմուտքի համընդհանուր հիստերիայի ֆոնին ֆրանսիական հետախուզության ղեկավարի այս հայտարարությունը կարելի է համեմատել սառը ցնցուղի հետ», – շաբաթ օրը լրագրողներին է ասել պատգամավորը` ավելացնելով, որ հիմա պետք է «սպասել, թե երբ նրանք կսթափվեն»։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ն բազմաթիվ անգամ մեղադրել է ՌԴ–ին Ուկրաինայի տարածք ռազմական տեխնիկա և զինվորներ մտցնելու մեջ` չներկայացնելով որևէ ապացույց։ Դրան ի պատասխան` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի ներսում ընթացող հակամարտության կողմերից չէ և ընդհանրապես կապ չունի Ուկրաինայի հարավ–արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այնտեղ հատուկ ծառայությունների ոչ մի գործակալ, զորք չկա։ Այսպես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի հարավում և հարավ–արևելքում իրավիճակի բարդացման հարցում Ռուսաստանին մեղադրելու հիմքեր չկան, իսկ ՌԴ ՊՆ–ն բազմիցս տեղեկացրել է, որ աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա, ռազմամթերք և այլ օգնություն չի տրամադրում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: