480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վատիկանում Ֆրանսիայի դեսպանը չի կարող ստանձնել պաշտոնն այն պատճառով, որ միասեռական է. ԶԼՄ
21:24
10 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիական ԶԼՄ–ները մեղադրում են Վատիկանին, որ Սուրբ աթոռը հրաժարվում է ընդունել այս տարվա հունվարին նշանակված Ֆրանսիայի նոր դեսպանին իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար, ուրբաթ գրում է իտալական Corriere della Sera թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հունվարի 5–ին 55–ամյա Լորան Ստեֆանինիին (Laurent Stéfanini) Վատիկանում նոր դեսպան է նշանակել, սակայն ֆրանսիացի դիվանագետը, ով, ԶԼՄ–ների գնահատականներով, ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնի համար, առայժմ չի ստանձնել իր պարտավորությունները։

«Վատիկանը մինչ օրս նրա նշանակմանը համաձայնություն չի տվել»,– գրում է թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Որոշ ֆրանսիական ԶԼՄ–ների, այդ թվում` Canard enchaîné–ի և  Le Journal du Dimanche–ի վարկածով, Սուրբ աթոռին առընթեր նրանց դեսպանությունն այսքան երկար է մնում առանց դեսպանի մեկ խոչընդոտի` Ստեֆանինիի` միասեռական լինելու պատճառով։

Վատիկանը հրաժարվում է այդ թեմայի վերաբերյալ որևէ հայտարարություն անել։ «Առանց մեկնաբանությունների»,– լրագրողներին են ասել Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից։

Corriere della Sera–ն նշում է, որ արդեն առաջին դեպքը չէ, երբ Փարիզը դժվարությունների է բախվում Վատիկանում դեսպան նշանակելու կապակցությամբ։ Այսպես, 2007-2008 թվականներին այդ պաշտոնը թափուր էր մնացել շուրջ մեկ տարի, երբ Բենեդիկտոս XVI Հռոմի պապը սկզբում դեմ էր հանդես եկել գրող Դենի Տիլինակի (Denis Tillinac) թեկնածությանը, քանի որ նա երկրորդ անգամ էր ամուսնացած, իսկ այնուհետև Ժան Լու Կյուն–Դելֆորժի (Jean-Loup Kuhn-Delforge) թեկնածությանը, քանի որ վերջինը չէր թաքցնում իր ոչ ավանդական կողմնորոշումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: