485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եմենի իրավիճակը կախված կլինի Թուրքիայի և Իրանի դիրքորոշումից. արաբագետ
18:47
10 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստտի-Արմենիա/. Եմենի շուրջ իրավիճակի հետագա զարգացումը մեծամասամբ կախված կլինի Իրանի և Թուրքիայի դիրքորոշումից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Եմենում կատարվող գործողություններն առայժմ կմնան տեղական հակամարտության շրջանակում, իսկ ցամաքային օպերացիայի այժմ չարժե սպասել»,– ասաց Գրիգորյանը։

«Եմենի զարգացումները ոչ այնքան էթնո–կրոնական են, որքան քաղաքական։ Դա անպայման կազդի տարածաշրջանում ներգրավված ուժերի` Թուրքիայի, Իրանի վրա։ Առավել ևս, որ Իրանը Լոզանի համաձայնագրերից հետո իրեն ավելի վստահ կզգա տարածաշրջանում, մասնավորապես, Յեմենում»,– ասաց Գրիգորյանը։

«Վեցնյակն» ու Իրանն ապրիլի 2–ին Լոզանում պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունները կդադարեցվեն տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը միջազգային վերահսկողության տակ դնել 25 տարով։ Կողմերը մտադիր են մինչև հունիսի 30–ն ավարտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ Միաժամանակ ԵՄ–ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինը կատարի պայմանավորվածությունները։

«Կոալիցիայի օդային հարվածները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կշարունակվեն, մինչև որոշակի փոփոխություններ կատարվեն Յեմենից դուրս, այդ թվում` դա կապված կլինի Իրանի և Թուրքիայի վարքի հետ»,– նշեց Գրիգորյանը։

Արաբագետի խոսքով` Իրանի հիմնական նպատակը Սաուդյան Արաբիան և նրան ոչ բարեկամ երկրները որոշակի հակամարտության մեջ ներգրավելն է, ինչն էլ, փաստորեն, կատարվում է Եմենում։

«Կոալիցիան բավականին մեծ ռեսուրսներ է օգտագործում այդ գործողությունների համար, քանի որ միայն օդային հարվածներն արդեն իսկ թանկ հաճույք են։ Իսկ Պարսից ծոցի արաբական մենիշխանությունների սահմաններում ծխացող օջախի ստեղծումը, անշուշտ, բխում է Իրանի շահերից»,– ընդգծեց Գրիգորյանը։

Մարտի վերջից միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Սուդանի մասնակցությամբ  Յեմենի տարածքի մեծ մասը, այդ թվում` մայրաքաղաք Սանան, վերահսկող «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման կողմնակիցների դեմ ռազմական օպերացիա է սկսել։

Օպերացիայի նպատակն է ստիպել հուսիթներին և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի` նրանց հարող կողմնակիցներին, վերադարձնել իշխանությունը երկրի օրինական առաջնորդին և կառավարությանը։ Յեմենի գործող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին ներկայում երկրի սահմաններից դուրս է գտնվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։