486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իտալական համագործակցությունն ակտիվացել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում
21:56
09 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում` առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում, նշվել է հինգշաբթի պաշտոնական այցով Իտալիայում գտնվող  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հանդիպման ժամանակ։

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարևոր ձեռքբերումներով: Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել` ընդգծելով, որ հայ-իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։

Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորվել է, որ երկու երկրների միջև առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։

ՀՀ նախագահի խոսքով` ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարևորությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթևանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչ անցած տարի։ Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար, ընդգծելով, մասնավորապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:

Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում` հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ այդ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությանը, հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանը մեծապես կարևորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այս համատեքստում կարևոր նախապայման է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև` Երևանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:

Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժը` կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում:

Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երևանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային և քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջև ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։