486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների ձերբակալությունը հիմնավորված էր, այլընտրանք չկար. փորձագետ
21:13
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ակտիվիստների ձերբակալությունը հիմնավորված էր, այլընտրանք չկար, երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, հինգ մարդ է ձերբակալվել Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի օրը` 2015թ.-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու դեպքի կապակցությամբ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (զանգվածային անկարգությունների կազմակերպման պատրաստում) ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուքասզյանը։

«Հարուցվել է քրեական գործ, և, ըստ իրավապահ մարմինների, այս գործն ունի լուրջ իրավական հիմքեր։ Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանը» իրենց գործողություններով պարզապես այլընտրանք չթողեցին իրավապահ մարմիններին։ Նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի իրադարձությունները զարգանան հենց այս սցենարով», – ասել է Մելիք–Շահնազարյանը։

«Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպությունը, որը գլխավորում է ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, կոչ է անում ապրիլի 24–ին անցկացնել հակակառավարական ակցիաներ։ Հիմնական ընդդիմադիր ուժերը արմատականներից առանձնացել են։

Միաժամանակ Մելիք–Շահնազարյանը բացառել է ակտիվիստների նկատմամբ «քաղաքական դատաստանի» հավանականությունը, քանի որ Սեֆիլյանը կամ նրա գլխավորած կազմակերպությունը «չեն իրականացրել այնպիսի գործունեություն, որը դատաստան է նախատեսում»։

Նրա խոսքով` Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» նպատակները քաղաքական են, սակայն գործունեությունն ու մեթոդները, որոնցով նրանք ղեկավարվում են, հեռու են այդպիսին լինելուց։

«Նրանք անհնազանդության, անհրաժեշտության դեպքում անգամ ոստիկանությանը դիմակայելու կոչեր են արել։ Այսինքն, ըստ էության, կանխել են խոշոր պետական միջոցառումների ընթացքում  նմանատիպ գործունեություն իրականացնելու փորձը։ Կարծում եմ, որ և՛ Սեֆիլյանը, և՛ նրա կողմնակիցները շատ լավ գիտակցում էին, թե ինչ է նրանց սպասվում», – ավելացրել է նա։

Փորձագետը նաև հույս է հայտնել, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն ապրիլի 25–ին, և «Հիմնադիր խորհրդարանը» կվերադառնա քաղաքական պայքարի ոլորտ։

Բոլոր ձերբակալվածները որոշել են օգտվել փաստաբանների ծառայություններից։ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ  Տիգրան Եգորյանը և Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գևորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գևորգ Դավթյանը։ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Գևորգ Դավթյանը։

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: