485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան և Իրանը պետք է միջնորդի դեր կխաղան Սիրիայի և Իրաքի հակամարտություններում. Էրդողան
21:02
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան և Իրանը պետք է միջնորդ դառնան Սիրիայի և Իրաքի հակամարտություններում` այդ երկրներում արյունահեղությունը դադարեցնելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը երեքշաբթի Թեհրանում կայացած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Էրդողանը Իրան է մեկնել երեքշաբթի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Երկու երկրի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր և միջազգային խնդիրներ։ Թուրքիայի նախագահը կմասնակցի բարձր մակարդակով անցկացվող Թուրք–իրանական համագործակցության խորհրդի նիստին։ Նա առանձնազրույց կունենա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեի հետ։

«Ավելի քան 100 հազար մարդ է զոհվել Իրաքում և առնվազն 300 հազար մարդ` Սիրիայում։ Ես զոհվածներին չեմ առանձնացնում սունիթների և շիիթների։ Ինձ համար կարևոր է այն, որ այնտեղ զոհվում են մարդիկ, մուսուլմաններ։ Իրանն ու Թուրքիան պետք է միջնորդի դեր ստանձնեն հակամարտող կողմերի միջև», – հայտարարել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան և Իրանը տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայի հակամարտության հարցում։ Թեհրանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Անկարան կողմ է նրան իշխանությունից հեռացնելուն` նրա վրա բարդելով այդ երկրում զինված հակամարտություն սկսելու պատասխանատվությունը։ Միաժամանակ Իրանն ու Թուրքիան համակարծիք են, որ հարկավոր է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած ԻՊ–ի ընդլայնումը դարձել է 2014թ.–ի գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը։ ԿՀՎ–ի տվյալներով` խմբավորումը, որն ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավորները դարձել են փախստական, ևս մի քանի հազարը պատանդ են վերցվել ԻՊ–ի կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։