484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կատալոնիայի իշխանությունը համոզված է, որ Եվրոպան դեմ չի լինի ինքնավար մարզի անկախությանը
20:15
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կատալոնիայի կառավարությունը համոզված է, որ Եվրոպան չի հակազդի ինքնավար մարզի ինքնիշխանություն ձեռք բերելու գործընթացին, երեքշաբթի հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսեսկ Օմսը։

«Փորձը ցույց է տալիս, որ Եվրոպայում ընդունվել են իրողություններ, որոնք, թվում էր, երբեք չեն ընդունվի։ Եվ ստեղծվել են պետություններ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել», –հայտարարել է Օմսը։

Երկուշաբթի Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Եվրոպան երբեք չի ճանաչի Կատալոնիայի անկախությունը, եթե այն հռչակի տեղական իշխանությունը։

Օմսը նշել է, որ Ռախոյի` Եվրոպայի դիրքորոշման մասին հայտարարությունը «որևէ հիմք չունի», ինչպես նաև հիմք չունի այն, որ Իսպանիայի իշխանությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան, եթե մարզը սկսի «ինքնիշխանություն ձեռք բերելու գործընթացը»։ «Սպառնալիքները քիչ են ազդում եվրոպական քաղաքականության մեջ, քանի որ ամեն ինչ փոխվում է, և ԵՄ–ում ստեղծվել են նոր պետություններ», – հայտարարել է Օմսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Օմսը մեղադրել է Իսպանիայի վարչապետին, որ նա գործում է միայն «հայտարարությունների և սպառնալիքների միջոցով» և որևէ առաջարկ չի ներկայացնում Կատալոնիային։ Նա կոչ է արել Իսպանիայի վարչապետին հարգել կատալոնացիների կարծիքը, որը նրանք կհայտնեն սեպտեմբերի 27–ին կայանալիք քվեարկության ժամանակ։ Օմսը հայտարարել է, որ այժմ Կատալոնիայի կառավարությունը մշակում է իր հետագա գործողությունները` սեպտեմբերի 27–ին կայանալիք ընտրությունների արդյունքների տարբեր սցենարների դեպքում։

Մարտի վերջին Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասի գլխավորած «Կոնվերգենցիա և միություն» կուսակցությունը և Օրիոլ Ժունկերասի գլխավորած «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, ինչպես նաև ևս երեք կազմակերպություններ` Կատալոնիայի ազգային ժողովը, Omnium Cultural–ը և Անկախության շրջկենտրոնների ասոցիացիան,  ստորագրեցին իրենց հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը», որոնք ուղղված են Կատալոնիայի անկախությանը։ Այն ենթադրում է, որ սեպտեմբերի 27–ին ինքնիշխան մարզում կայանալիք ընտրությունների ժամանակ կատալոնական ինքնիշխանության կողմնակիցների հաղթանակի դեպքում կսկսվի անկախություն ձեռք բերելու գործընթացը, որը կտևի ամենաշատը 18 ամիս։ Կատալոնիայի ինքնիշխանության կողմնակիցները նախատեսում են այդ ժամանակահատվածում ստեղծել նոր խորհրդարան, մշակել սահմանադրություն և 2017թ.–ին նշանակել նոր ընտրություններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: