486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի կատարած հանցագործությունը. Չուբարյան
17:27
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի կատարած հանցագործությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը` խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրավիճակի մասին։

«Պատմությունը դարձել է քաղաքականության մի մասը։ Հասկանալի է, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի կատարած հանցագործությունը, սակայն իրավաբանական բնույթի հարց է ծագում։ Կա՞, արդյոք, նախադեպ, երբ նյութի պատմական հարթակը հիմք է դարձել իրավաբանական զարգացման համար։ Օրինակ` նման դեպքերը կապված են գերմանական գործի, ֆաշիզմի պատմության հետ, երբ բացակայում է ողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործության վաղեմության ժամկետի հասկացությունը», – նշել է Չուբարյանը։

«Սակայն եղել է նաև այնպես, որ փաստի պատմական ճանաչումը երբեմն ձգձգվում է իրավաբանական հետևանքների վտանգի պատճառով։ Պետությունը երբեմն չի ցանկանում ճանաչել դա, քանի որ դրան կարող են հաջորդել իրավաբանական հետևանքները։ Պատմության մեջ նման օրինակներ կան», – ավելացրել է Չուբարյանը։

Փորձագետը նշել է, որ այս թեման պետք է քննարկվի` հաշվի առնելով դրա ֆինանսական, տնտեսական, իրավական և շատ կարևոր` բարոյական կողմը։

«Երբեմն բարոյական կողմը պետք է անգամ գերակշռի, չնայած տեսակետ կա, որ քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի են։ Բայց ես անգամ զեկույց եմ պատրաստել այս թեմայով, այն մասին, որ իրական քաղաքականությունը պետք է ունենա բարոյական արժեքներ` զանգվածային բռնությանը, մարդկանց ոչնչացմանը հակազդելու տեսակետից։ Եվ Նյուրնբերգի դատարանի ողջ իմաստն այն է, որ դատապարտել է նացիզմը ոչ միայն կոնկրետ հանցագործությունների համար, այլ նաև որպես գաղափարախոսություն, որպես համակարգ, և սա խնդրի շատ կարևոր կողմն է», – ասել է Չուբարյանը։

Թուրքական դիրքորոշումը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ պատմությունն ու իրական փաստերը ներկայացվում են`  ի շահ քիչ հասկանալի քաղաքական կոնյունկտուրայի։

«Կան պատմության փաստեր, որոնք պետք է անկախ ամեն ինչից ճանաչվեն։ Բացի այդ, ես կարծում եմ, որ այս իմաստով Հայոց ցեղասպանութոյւնը 20–րդ դարի ամենասարսափելի հանցագործությունն է։ Այն պետք է աշխարհի բոլոր ժողովուրդներին հիշեցնի, որ դա տեղի է ունեցել, և չպետք է կրկնվի։ Հայ ժողովրդի համար դա ժողովուրդների և երկրների կողմից այդ փաստը ճանաչելու կամ չճանաչելու թեստ է», – ասել է Չուբարյանն` ավելացնելով, որ իր գլխավորած ինստիտուտում «20–րդ դարի ցեղասպանությունը» թեմայով համաժողով կկազմակերպվի։

Նրա խոսքով` այժմ փորձ է արվում ավելի լայն բացահայտել այս խնդիրը` որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։

«Մենք հատուկ զեկույց կպատրաստենք։ Մոսկվա կայցելեն Արևելագիտության հայկական ինստիտուտի տնօրենը, Հոլոքոստի իսրայելական կենտրոնի ղեկավարը», – նշել է փորձագետը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։