486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դեպքում Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական էներգառեսուրսների համար. փորձագետ
20:34
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դեպքում Հայաստանը կարող է  տարանցիկ երկիր դառնալ Իրանից էներգառեսուրսներ արտահանելու դեպքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

«Պատժամիջոցների չեղյալ հայտարարելու դեպքում տարածաշրջանում կմեծանա Իրանի դերը, ինչը կբարձրացնի նաև Հայաստանի դերակատարությունը։ Խոսքն, առաջին հերթին, Իրանի էներգետիկ պաշարների մասին է։ Իրանը միշտ ուղիներ է փնտրել իր էներգառեսուրսների արտահանման համար, այնպես որ Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու աննախադեպ հնարավորություն կստանա», – ասել է Յարալյանը։

Նրա խոսքով` Իրանի էներգետիկ ներուժն անհամեմատելի է ադրբեջանականի հետ։

«Իրանի ունեցած ռեսուրսները չի կարելի համեմատել ադրբեջանական ռեսուրսների հետ։ Այս տեսակետից Իրանն ավելի գրավիչ է Արևմուտքի համար, քան Ադրբեջանը», – ասել է նա։

Հինգշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին հայտարարել է, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» դրել են իրանական միջուկային խնդրի կարգավորմանն ուղղված ապագա համապարփակ ծրագրի հիմքը։

Լոզանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը կդադարեցվի տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է 25 տարով միջազգային վերահսկողության ներկայացնել ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը։ «Վեցնյակն» ու Իրանը մտադիր են մինչև հունիսի 30–ը ավարտել միջուկային ծրագրի համաձայնագրի պատրաստումը։ Միաժամանակ ԵՄ–ն չեղյալ կհայտարարի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, եթե երկիրը կատարի պայմանավորվածությունները։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: