484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնը չի հաստատում և չի հերքում Արգենտինայում բրիտանական հատուկ ծառայությունների անցկացրած հատուկ օպերացիաների փաստը
18:45
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն հաստատում և չենք հերքում Արգենտինայում բրիտանական հատուկ ծառայությունների կողմից հատուկ օպերացիայի անցկացման փաստը, որն ուղղված է Ֆոլկլենդյան կղզիների հարցով հասարակական կարծիքի ձևավորմանը, Sputnik գործակալությանը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Intercept–ը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին, տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչությունը (GCHQ) 2009 թ.–ին Արգենտինայում պատրաստում էր «QUITO» գաղտնի օպերացիան։ Հրատարակության տվյալներով` «երկարատև, մասշտաբային, առաջատար էֆեկտների կիրառմամբ» օպերացիայի նպատակն էր կանխարգելել Ֆոլկլենդյան կղզիները Արգենտինայի իշխանության տակ անցումը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչը Sputnik Nóvosti գործակալությանը հայտարարել է, որ Լոնդոնը «չի հաստատում և չի հերքում» բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, այսպես կոչված, «QUITO» օպերացիայի անցկացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սնոուդենից ստացված փաստաթղթերի համաձայն` Արգենտինայում հատուկ օպերացիայի անցկացման համար կարող էր պատասխանատու լինել բրիտանական հատուկ ծառայությունների ստորաբաժանումը` Սպառնալիքների ուսումնասիրման և հետախուզման խումբը Joint Threat Research and Intelligence Group, JTRIG).

Ավելի վաղ նշվել էր, որ այդ բաժինը մասնագիտանում է «կեղտոտ մեթոդների» կիրառման ուղղությամբ, դրանցից են մասնավորապես DDoS–գրոհները` «սեռական ծուղակները», «համացանցում ոչ ստույգ տեղեկատվության տարածումը» և առցանց–հարցումների արդյունքներով մեքենայություններ կատարելը։

Ինչպես նշվում է փաստաթղթերում, բրիտանական հետախուզությունը 2006-ից 2011 թվականներին տեղեկություններ է հավաքել արգենտինական կառավարության գործողությունների վերաբերյալ, որոնք առնչվում են Ֆոլքլենդյան կղզիներին։

Հրապարակված փաստաթղթերի համաձայն` «բրիտանացի գործակալները, մասնավորապես, օգտագործել են համակարգչային վիրուսներ և ապատեղեկատվություն արգենտինական իշխանություններին վարկաբեկելու համար»։

Ֆոլքլդենդյան կամ, ինչպես Արգենտինայում են անվանում, Մալվինյան կղզիները Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի վաղեմի կռվախնձորն են, ինչը 1982 թվականին զինված հակամարտության պատճառ դարձավ։ Արգենտինան ցանկանում էր ուժի միջոցով ամրապնդվել կղզիներում, որոնք 1833 թվականից վերահսկում էր Մեծ Բրիտանիան։ Հակամարտության ընթացքում զոհվեց 649 արգենտինացի և 255 բրիտանացի։ 72 օր տևած պատերազմն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով։

2013 թվականին Ֆոլքլենդում քաղաքական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, և պարզվեց`մասնակցների մեծ մասը կողմ է, որ կզզիները պահպանեն բրիտանական տարածքի կարգավիճակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: