487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն ապրիլին կուսումնասիրի Հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ պատրաստված օրենքները
17:35
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովը նախատեսում է այս տարվա ապրիլին նախատեսված նստաշրջանի ժամանակ ուսումնասիրել երկու օրենք, որոնք նվիրված են Հաղթանակի 70–ամյակին, ուրբաթ լրագրողներին հայտարարել է Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Աերգեևը։

Ուրբաթ ՌԴ Պետդումայում կազմակերպվել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովի և 1941–1945 թթ.–ի Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Հիշողության էստաֆետ» ակցիայի մասնակիցների հանդիպումը։

«Հիշողության էստաֆետը» անցկացվում է ԱՊՀ երկրների մայրաքաղքներում։ Այն մեկնարկել է մարտի 11–ին Մինսկում։ Նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կայցելի հուշակոթողներ, որոնք նվիրված են պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին և հատուկ անոթներով այդ կոթողներից կվերցնի Անմար կրակից։ Ակցիան կավարտվի ապրիլի 16–ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ ԱՊՀ ՄԽՎ–ի մասնակից երկրների խորհրդարանների  յուրաքանչյուր ներկայացուցիչի կրակը կմիավորեն մեկ մեծ ջահի մեջ, որը կլինի Համագործացկության միասնական կրակը։

«Ապրիլի 16–ին նախատեսված մեր հերթական նստաշրջանի համար պատրաստել ենք երկու օրենք, որոնք ուղղակիորեն նվիրված են Հաղթանակի 70–ամյակին։ Օրենքներից մեկը վերաբերում է Հայրենիքի պաշտպանների հիշատակի հավերժացմանը, երկրորդը հայրենասիրական դաստիարակության մասին մոդելային օրենք է։ Դրանք կներկայացվեն պատգամավորների քննարկման Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ», – ասել է Սերգեևը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վեհաժողովի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 2012 թ.–ին միխորհրդարանական վեհաժողովն ընդունել է մոդելային օրենք նազիցմի վերականգնման, ֆաշիստների և նրանց հանցակիցների հերոսացման անթույլատրելիության մասին։

«Երբեք չենք համակերպվի մեր երկրներում ֆաշիզմի որևէ դրսևորման հետ, երբեք չենք համակերպվի ֆաշիզմը հերոսացնելու փորձերի հետ։ Կարծում եմ, որ բոլորս համոզված ենք, որ այն դրսևորումները, որոնք մենք, ցավոք, այսօր նկատում ենք մեր բարեկամ երկրներից մեկում, ամեն դեպքում, կրում են ժամանակավոր բնույթ, և ժողովուրդն ամեն ինչ իր տեղը կդնի», – ավելի ուշ կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։