478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը երկարացրել է Պորոշենկոյի դիմանկարը պատռած ակտիվիստի կալանավորման ժամկետը, գործը ձգձգում են
15:13
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Դատարանը երկու ամսով երկարացրել է Ուկրաինայի նախագահի դիմանկարը պատռած ակտիվիստի` Յուրի Պավլենկոյի (Խորտ) կալանքի ժամկետը։ Պաշտպանող կողմը կարծում է, որ այդ գործը հատուկ են ձգձգում, հինգշաբթի հաղորդում է «Վեստի» ուկրաինական թերթը։

Նախորդ տարվա դեկտեմբերին Խորտը Վիննիցիայում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հրապարակայնորեն պատռել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի դիմանկարը` մեղադրելով նրան սեփական խոստումները չկատարելու մեջ։

Հրատարակության տվյալներով` Վիննիցիայի դատարանը երկու ամսով երկարացրել է Խորտի կալանավորման ժամկետը (նա արդեն չորս ամիս կալանքի տակ է)։ Ակտիվիստի դեմ գործ է հարուցվել ՔՕ 294–րդ հոդվածով («զանգվածային բողոքների կազմակերպում»), ինչի համար նախատեսված է մինչև ութ տարվա ազատազրկում։

Խորտի փաստաբան Ալեքսեյ Բոնյուկի կարծիքով` նրա պաշտպանյալի գործը հատուկ է ձգձգվում։ Բողոքի ակցիայի ժամանակ պատռած դիմանկարի համար Պավլենկոյին կարող էին մեղսագրել «փոքր չափերի խուլիգանություն», որի համար նախատեսված է տուգանք, այլ ոչ թե ՔՕ–ի լուրջ հոդված` 5–8 տարի ազատազրկմամբ։

«Մեղադրող կողմը, մեկնաբանելով այն փաստը, թե ինչու՞ Խորտին «խուլիգանություն» չեն մեղսագրում, բացատրում է, որ նա ակցիայի ժամանակ օգտագործել է ճայթրուկներ, էլի ինչ–որ բան, սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ սեփական մտքերը հրապարակային կերպով արտահայտելու համար չի կարող մինչև ութ տարվա ազատազրկում լինել։ Ապացույցներն ուսումնասիրելու փոխարեն դատավորը որոշել է երկարացնել Յուրիի կալանավորման ժամկետը։ Դատական վերջին նիստի ժամանակ նրան բերել էին, սակայն դատավորը որոշեց, որ նիստը կանցնի առանց նրա ներկայության, նա դրա մասին մեզ անգամ չէր էլ զգուշացրել։ Բացի այդ, քննությունը գտել է 200 վկա, պատկերացնու՞մ եք` որքան ժամանակ կպահանջվի նրանց հարցաքննելու համար։ Ինձ թվում է, որ եթե նրանք չսկսեն ողջամիտ մտածել, ապա այս գործը կարող է տարիներ տևել», – ասել է Բոնյուկը։

Վիննիցիայա մարզի դատախազ Վյաչեսլավ Սոկոլովին հայտարարել է, որ Պավլենկոյին դատում են ոչ թե պատռած դիմանկարի համար, այլ նրան մեղսագրում են ՔՕ 294–րդ հոդվածի առաջին մասը` «զանգվածային անկարգությունների կազմակերպում և մասնակցություն»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: