478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան քաղաքական գործիչներն ասես ապրում են իրենց հորինած աշխարհում. Կոսաչյով
19:20
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են ասես ապրում իրողություններին չպատասխանող` իրենց հորինած աշխարհում, Դաշնային խորհրդի կայքի իր բլոգում չորեքշաբթի գրել է ԴԽ միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը Հանոյում անցկացված Միջխորհրդարանական միության նստաշրջանից հետո։

Եղել են բազմաթիվ անկեղծ բանավեճեր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարների, Եվրամիության և ՆԱՏՕ–ի այլ երկրների պատգամավորների հետ, գրել է սենատորը։

«Այդ մասով կարող եմ մի բան փաստել` մեր գործընկերները հիմնականում ապրում են իրենց իսկ նկարած աշխարհում, որը բոլորովին չի համընկնում իրականության հետ։ Ամենատարածվածը սա է` «Ղրիմի բնակիչները քվեարկել են ինքնաձիգների տակ», ևս մեկը` «Ռուսաստանում ամեն ինչ որոշում է միայն մեկ մարդ, իշխանության այլ ինստիտուտներ պարզապես գոյություն չունեն»»,– գրում է խորհրդարանականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի կարևոր է այն, որ այդ մոլորությունները չեն գերակշռում ընդհանուր խորհրդարանական միջավայրում, այն բազմազան է և հիմնականում իրապես բարյացակամ է Ռուսաստանի նկատմամբ, ավելացրել է նա։ Կոսաչյովի խոսքով` հաջողվել է մանրամասն խոսել ԲՌԻԿՍ բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Կիպրոսի, Թուրքիայի, Վիետնամի, Սիրիայի, Կուբայի, Իրաքի, Իրանի և այլ երկրների գործընկերների հետ։ «Առանցքային միտք` եկել է միջազգային հարաբերությունները փոխելու ժամանակը, միաբևեռ աշխարհն ավելի հաճախ է խափանումներ ունենում, և նոր խնդիրներ է առաջացնում գոյություն ունեցողները լուծելու փոխարեն»,– գրում է ԴԽ կոմիտեի ղեկավարը։ 

Սենատորի կարծիքով` ՄԽՄ–ի ասամբլեաներն ամենահարմար հարթակն է նմանատիպ բանավեճերի համար։ Նա ավելացրեց, որ այդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունն առաջարկություն է ներկայացրել հաջորդ նիստը, որը պետք է կայանա հոկտեմբերին Ժնևում, նվիրել ժամանակակից աշխարհում ՄԱԿ–ի դերի հետ կապված հարցերին։ Կոսաչյովն ընդգծեց, որ կազմակերպությունն այս տարի դառնում է 70 տարեկան, իսկ դրա ծնունդն ուղղակիորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: