480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի ՆԳ նախկին ղեկավարի որդին կալանավորվել է Սարկոզիի արշավը ֆինանսավորելու գործի կապակցությամբ
21:51
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի ՆԳ նախկին ղեկավար Կլոդ Գեանի որդին` Ֆրանսուան, կալանավորվել է Լիբիայի նախկին ղեկավար Մուհամար Քադաֆիի կողմից 2007թ.–ին Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի հնարավոր ֆինանսավորման գործի քննության շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Քննությանը ծանոթ աղբյուրի խոսքով` Ֆրանսուա Գեանը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել երեկ առավոտյան։ Քննիչները «ֆինանսական գործառնությունների» հետ կապված հարցեր են տալիս նրան։

Քադաֆիի կողմից Սարկոզի նախընտրական արշավի հնարավոր ֆինանսական աջակցության գործը հարուցվել է 2012թ.–ի գարնանը, երբ Սարկոզիին չհաջողվեց վերընտրվել։ 2013թ.–ին քննությանը հետաքրքրեց այն փաստը, որ Կլոդ Գեանի հաշվեհամարին հայտնվեց 500 հազար եվրոյի չափով գումար։ Այդ ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, այդ գումարը ստացել է ֆլամանդացի նկարիչ Անդրեաս վան Էրտվելտի` XVII դարի երկու նկարները ոմն մալայզիացի փաստաբանին վաճառելու արդյունքում։ Սակայն փորձագետների գնահատմամբ` նկարների իրական արժեքը 10–15 անգամ ավելի բարձր է ներկայացվել։

Այժմ Կլոդ Գեանը, ով 10 տարի համարվում էր Սարկոզիի «աջ ձեռքը», կասկածյալի դերում է։ Մարտի սկզբին նրան մեղադրանք առաջադրվեց հարկերի վճարումից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։

Ավելի վաղ ՆԳ նախկին ղեկավարն արդեն կալանավորվել էր։ 2013թ.–ին նա կալանավորվել էր կոռուպցիայի գործով, իսկ 2014թ.–ին` Adidas–ի վաճառքի գործով ընթացող քննության ժամանակ, որը մեծ աղմուկ էր առաջացրել Ֆրանսիայում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: