480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը որոշել է II եռամսյակում երկարացնել Ուկրաինա մատակարարվող գազի զեղչը
21:28
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը որոշել է երկրորդ եռամսյակում երկարացնել Ուկրաինա մատակարարվող գազի զեղչը, որը տրամադրվում է արտահանման տուրքի հաշվին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ համապատասխան որոշմանը հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ստացել ենք «Գազպրոմի» դիմումը, որը հիմնված է ուկրաինացի գործընկերների դիմումի վրա, որի էությունն է երկարացնել միջոցների արտոնյալ փաթեթի գործողությունն առաջիկա եռամսյակի համար, այսինքն` մինչև հուլիսի 1–ը` երեք ամսով», – ասել է Մեդվեդևը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ուկրաինական տնտեսությունը բավականին բարդ վիճակում է, ու թեև նմանատիպ որոշումները ոչ այնքան բարենպաստ հետևանքներ կունենան նաև մեր բյուջեի համար, ես նկատի ունեմ արտահանման տուրքի մի մասից հրաժարվելը, այնուհանդերձ նման պայմաններում մենք հնարավոր ենք համարում աջակցել «Գազպրոմի, հետևաբար նաև ուկրաինական կողմի դիմումին», – նշել է ՌԴ վարչապետը։

«Պետք է նաև հասկանալ, որ մեր «Գազպրոմը» և «Ուկրաինայի նավթագազը» կապող պայմանագրի բոլոր հիմնական պայմանները պարտադիր կպահպանվեն, այդ թվում նաև` այս պահին կուտակված պարտքերի վերադարձը», – ավելացրել է ՌԴ վարչապետը։

«Եկեք այդպես էլ անենք», – նշել է ՌԴ նախագահը։

Ուկրաինայի համար ռուսական գազի գինը 2015թ.–ի առաջին եռամսյակում կազմում է 329 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց։ Ուկրաինան, այսպես կոչված, «ձմեռային փաթեթի» համաձայն, որը համաձայնեցվել է 2014–թ.–ի հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի մասնակցությամբ տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո, ռուսական գազը ստանում է կանխավճարի ռեժիմով` զեղչված տարբերակով։ Զեղչը տրամադրվել էր ՌԴ կառավարության որոշման համաձայն, որը գործում է մինչև մարտի 31–ը արտահանման տուրքի չափով (արժեքի 30 տոկոսը), սակայն 100 դոլարից ոչ ավել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։