480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
ՌԱՀՀԿ–ն մտադիր է խորացնել տնտեսական հատվածն ու ընդլայնել հետազոտությունները Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների հարցում
20:58
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն ապագայում մտադիր է խորացնել տնտեսական վերլուծության հատվածն ու ընդլայնել հետազոտությունները Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների հարցում, երեքշաբթի կենտրոնի 20–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց ՌԱՀՀԿ–ի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Դրանք պայքարի, մեր Սահմանադրության և պետության կայացման տարիներն էին։ Երբ Հայաստանն անկախացավ, չուներ նման անկախ կենտրոններ, որոնք կզբաղվեին ուսումնասիրություններով ու ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքական գործընթացների վերլուծությամբ, կառաջարկեին լուծումներ։ Մեր կենտրոնը Հայաստանում գործող առաջին նմանատիպ ինստիտուտն է, և հետագայում մենք մտադիր ենք խորացնել տնտեսական հատվածն ու ընդլայնել հետազոտությունները Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների հարցում», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 20 տարվա ընթացքում Կենտրոնն ունեցել է և՛ ձեռքբերումներ, և՛ երկրի ֆինանսա–նտեսական իրավիճակի հետ կապված խնդիրներ, սակայն ՌԱՀՀԿ–ն միշտ բարդ իրավիճակից դուրս գալու ելք է գտել։

«Մենք միշտ մեծ տեղ ենք հատկացրել երիտասարդությանը և փորձել ենք մեր աշխատանքներում ներգրավել նրանց։ Այսօր շատ հպարտ ենք, որ մեր նախկին աշխատակիցներից ոմանք հիմնել են իրենց սեփական կենտրոնները, այսինքն` ՌԱՀՀԿ–ն յուրօրինակ դպրոց է դարձել», – ավելացրեց նա։

ՌԱՀՀԿ–ի ղեկավար Մանվել Սարգսյանն իր հերթին մեծ ձեռքբերում համարեց այն, որ Կենտրոնին հաջողվել է 20 տարվա ընթացքում գնալ զարգացման ճանապարհով։

«Զուր չէ, որ 20 տարի առաջ մենք ընտրել էինք «Հայացք Երևանից» կարգախոսը։ 20 տարի անցնելուց հետո էլ մենք հավատարիմ ենք մնում այս կարգախոսին», – ընդգծեց նա։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հիմնադրվել է 1994թ.–ին ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Վերջին շրջանում կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնում տարածքային անվտանգության և համագործակցության հարցերի, քաղաքացիական կրթության գործնական ուսումնասիրմանը։-0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։