481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանի խոսնակն անբարոյական է անվանել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակը մոռացության տալու ցանկացած փորձ
21:10
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակը մոռացության տալու ցանկացած փորձ անբարոյական է, երկուշաբթի ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը` ելույթ ունենալով Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված համաժողովում։

«70 տարի առաջ նվաճած հաղթանակը ժողովուրդների միաբանության և համատեղ ջանքերի արդյունք է։ Եվ այդ հաղթանակը մոռացության տալու ցանկացած փորձ անբորական է։ Այսօր աշխարհաքաղաքական շահեր ստիպում են հետևել նորաձև միտմանը, երբ շտկվում կամ խեղաթյուրվում է Հաղթանակը։ Իրականացվում են դրա նշանակության ժխտման փորձեր, «կանաչ լույս» են տալիս այլատյացությանը և ֆաշիզմին»,– ասաց Սահակյանը։

Ըստ նրա, դա, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է նրանց հիշատակի նկատմամբ, ով կռել է այդ հաղթանակը։ Զոհվել է հանուն նրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 500 հազ. զինվոր։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: