486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն իրավամբ հպարտանում է Մեծ հաղթանակում ունեցած իր ավանդով. Նարիշկին
17:22
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանն իրավամբ հպարտանում է Մեծ հաղթանակում ունեցած իր ավանդով, երկուշաբթի հայտարարեց Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական միության (ՌՊՄ) նախագահ Սերգեյ Նարիշկինը` ելույթ ունենալով Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված համաժողովում։

Մարտի 30-31–ն ընկած ժամանակահատվածում ռուսական խորհրդարանի ստորին պալատի նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է, որի ընթացքում ծրագրված են հանդիպումներ Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ։

«Մենք պատրաստ ենք պահպանել և մեր ժառանգներին փոխանցել ճշմարտությունը պատերազմի մասին` առանց խեղաթյուրումների։ Անցյալի դասերով միացած մեր ժողովուրդների եղբայրությունը պարզապես այլընտրանք չունի։ Հայաստանն իրավամբ հպարտանում է Մեծ Հաղթանակում ունեցած իր ավանդով։ Ձեր ժողովուրդը չորս մարշալ և նավատորմի մեկ ծովակալ է տվել` Իվան (Հովհաննես) Բաղրամյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Ագանով և Իվան Իսակով»,– ասաց Նարիշկինը։

Նրա խոսքով` ավելի քան 60 հայ գեներալներ եղել են խոշոր զորամիավորումների հրամանատարներ, իսկ 70 հազար հայ զինվորներ, սպաներ և գեներալներ պարգևատրվել են արիության և խիզախության մեդալներով, «Խորհրդային միության հերոս» կոչում է ստացել Հայաստանի ավելի քան 100 քաղաքացի։

«Ավելացնեմ, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվել է 6 դիվիզիա, որոնք մարտերով անցել են Կովկասից մինչև Բալկաններ և Բեռլին` իրենց մարտական դրոշները ծածկելով անմար փառքով։ Օրինակ, 89–րդ հրաձգային դիվիզիան Թամանյան թերակղզին 1943 թվականին ազատագրելու համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը»,– նշեց Նարիշկինը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 500 հազ. զինվոր։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։