478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Նարիշկին. Աուշվիցի` ուկրաինացիների կողմից ազատագրման մասին հայտարարությունն ազգամիջյան պառակտում է ստեղծում
16:55
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աուշվից համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների` հենց ուկրաինացիների կողմից ազատագրման մասին առանձին հայտարարություններն ուղղված են ազգամիջյան երկպառակության նրանց սերունդների միջև, ովքեր ուս ուսի պայքարում էին ընդհանուր թշնամու դեմ, երկուշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական միության (ՌՊՄ) նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր «ռուսական ներխուժման մասին ինչպես Ուկրաինա, այնպես էլ Գերմանիա»։ Ավելի ուշ Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Գժեգոժ Սխետինան հայտարարել էր, որ Օսվենցիմի «Աուշվից–Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարն ազատագրել են ուկրաինացիները, քանի որ տվյալ օպերացիան իրականացրել են Ուկրաինական առաջին ճակատի ուժերը։ Ըստ նրա, այնտեղ եղել են «ուկրաինացի զինվորներ այն հունվարյան օրը, և նրանք են բացել ճամբարի դարպասները, և նրանք են ազատագրել ճամբարը»։

Երկուշաբթի ելույթ ունենալով Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված համաժողովում, Նարիշկինը հայտնեց, որ նախկին Խորհրդային միության ժողովուրդները հպարտությամբ են հիշում տարբեր ազգությունների ներկայացուցիչների կողմից նվաճած ընդհանուր Հաղթանակը։

«Խորհրդային միության սպաներն ու զինվորներն ունեին մեկ հայրենիք, և ճակատում ոչ մեկի մտքին չէր գալիս բաժանվել ռուսների և հայերի, ուկրաինացիների և ղազախների, թաթարների և վրացիների։ Այդ իսկ պատճառով տարօրինակ է լսել որոշ արևմտյան քաղաքական գործիչների որոշ արտահայտություններ։ Օրինակ, Աուշվից համակենտրոնացման ճամբարը հենց ուկրաինացիների կողմից ազատագրելու մասին»,– ասաց Նարիշկինը։

Նա հիշեցրեց, որ ուկրաինական առաջին ճակատի կազմում եղել են և ուկրաինացիներ, և ռուսներ, և հայեր, և վրացիներ, մեր մեծ երկրի տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ։

Բայց սրանք պարզապես արտահայտություններ չեն, պարզապես արևմտյան քաղաքական գործիչների արտահայտություններ, դա պարզապես պատմության նկատմամբ ծաղրանք չէ, դա և ազատագրիչ–հերոսների, և ֆաշիզմի զոհերի դավաճանություն է։ Ինչպես նաև ազգամիջյան երկպառակության փորձ նրանց սերունդներում, ովքեր ուս–ուսի պայքարել են ընդհանուր և սարսափելի թշնամու դեմ»,– ասել է ՊԴ խոսնակը։

Մարտի 30-31–ն ընկած ժամանակահատվածում ռուսական խորհրդարանի ստորին պալատի նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է, որի ընթացքում ծրագրված են հանդիպումներ Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: